«Թրի տակով չանցած» համայնքապետերին ձերբակալություններ ու կալանավորումներ են սպասվում.«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունում վերջերս քաղաքական որոշում է կայացվել, ըստ որի՝ այդպիսի համայնքապետերի հետ կապված կոնկրետ քայլեր են նախատեսվում իրականացվել՝ ընդհուպ ձերբակալություններ ու կալանավորումներ։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունն իրեն ամենաթույլն է զգում Լոռու և Սյունիքի մարզերում: Մասնավորաբար, Սյունիքում պլանավորել են մի շարք համայնքապետերի նկատմամբ նման գործընթաց իրականացնել, ի մասնավորի խոսքը Կապանի և Մեղրիի համայնքապետների մասին է (Գորիսի քաղաքապետի նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործ կա, իսկ Կապանի քաղաքապետի բնակարանն են խուզարկել)։
Պատկերը տխուր է նաև Լոռու մարզում, որտեղ մոտ մեկ տարի է՝ թիրախում են Թումանյանի և Ստեփանավանի համայնքապետերը, իսկ Օձունի և Շնողի համայնքապետերի նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցված։ Թե՛ մարզերի, թե՛ համայնքապետների ցուցակը, սակայն, սրանով չի սահմանափակվի:
Ըստ մեր աղբյուրների, այս հարցում իշխանությունների համար իսկական մահակ է հանդիսացել նաև խորհրդարանի կողմից վերջերս վավերացված՝ «Ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին» օրենքը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: