Վորոնեժ չվերթ կատարած ինքնաթիռի բեռը «90 տոկոսը` հիմնականում ծխախոտ» է եղել. «Հրապարակ»
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2020/05/188225.jpg)
Ռուսական մամուլը գրեց, որ «Զվարթնոց»-ից մայիսի 9-ին թռիչք է եղել, որոշ աղբյուրներ պնդում են, որ դա ՀՀ ԱԻՆ-ի սպասարկման ինքնաթիռն է. եթե այն կալանված է, ի՞նչ են անելու անհրաժեշտության դեպքում։ «Բացառված է, բոլոր թույլտվությունները, որոնք տրվում են մեկանգամյա չվերթների համար, վստահեցնում եմ` դրանցում որևէ հայկական օդանավ չկա»:
Լավ, ի՞նչ ինքնաթիռ է մայիսի 9-ին թռել «Զվարթնոց»-ից Վորոնեժ։ «Չեմ կարող ասել, իրավասու չեմ, թե Ռուսաստանում ինչ են անում, ես պնդում եմ՝ դրանք հայկական օդանավեր չեն»: Բոլոր դեպքերում, «սիգարետային» թռիչքներ եղել են։ «Նախորդ թռիչքը` դեպի Կրասնոդար, այո, եղել է, ինչ վերաբերում է երկրորդին, պետք է նայեմ, զանգահարեք 15 րոպեից»:
15 րոպեից պարոն Փայասլյանը խիստ բարեհամբույր ասաց. «Այո, մայիսի 9-ին մենք թռիչք ունեցել ենք` Երևան-Վորոնեժ»: Ի՞նչ բեռ է եղել, գիտեի՞ք։ «Ոչ, իրենք ընդհանուր գրում են, այդ թվում՝ և ծխախոտ»: «Այդ թվո՞ւմ», թե՞ միայն ծխախոտ։ «Որքան հիշում եմ` 90 տոկոսը` հիմնականում ծխախոտ»: Իսկ դրանք ակցիզավորվա՞ծ են, թե՞ կոնտրաբանդա, չե՞ք իմանում։ «Ես միայն թուղթ եմ տեսնում` սենյակումս»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: