Փետրվարի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան       Ադրբեջանը Մարտունիում քանդել է Հայրենական մեծ պшտերազմի և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին նվիրված հուշահամալիրը    

20 մայիս 2020 12:17

Երեխա ունեցող ընտանիքները հիփոթեքային վարկ վերցնելիս կստանան տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության երկրորդ ծրագրի շրջանակներում նախատեսում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարների փոխհատուցում՝ պետության կողմից՝ հիպոտեքով բնակարան ձեռք բերելու դեպքում:


 Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից  հայտնում են, որ Ծրագրից կարող է օգտվել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք կբերի 2020 թ.-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո:



Անշարժ գույքի առավելագույն գինը 30 մլն. դրամն է, որը կավելանա շահառուի 3-րդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար՝ 5 մլն.-ական դրամով:


Կատարվող կանխավճարի նվազագույն չափը՝ երկրորդային շուկայից ձեռք բերվող գույքի դեպքում արժեքի առնվազն 10 %-ն է, առաջնային շուկայից ձեռք բերելու դեպքում՝ արժեքի առնվազն 7,5 %:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր