Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 հուլ 2020 13:32

Ավինյանը՝ երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերի մասին

ՀՀ փոխվարչապետ, Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջերս ներկայացրել էի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի ու խնամքի նպաստի վերաբերյալ տեղի ունեցած կարևոր նորամուծությունները:


Այժմ անդրադառնանք երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության նոր ծրագրերին:


Միանվագ դրամական աջակցություն մարզային բնակավայրերում բնակարան ձեռք բերելու համար


Տրամադրվում է մեկ անգամ և ուղղվում է հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը:


Ծրագրի շահառու եք, եթե`


. Հիփոթեքային վարկով ձեռք եք բերել բնակելի անշարժ գույք մարզային բնակավայրերում 2020-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,


. Ունեք առնվազն 2 անչափահաս երեխա,


. Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:


Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է`


. Մինչև 1 մլն դրամ, եթե ունեք 30-ից բարձր տարիք: Ընդ որում՝ երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի դեպքում աջակցությունն ավելանում է մինչև 500.000 դրամով (առավելագույն չափը 2 մլն դրամ),


. Մինչև 2,6 մլն դրամ, եթե ունեք 30-ից ցածր տարիք:


Երեխայի ծննդով պայմանավորված միանվագ դրամական աջակցություն հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին


Տրամադրվում է երեխա ծնվելու դեպքում և ուղղվում է հիփոթեքային վարկի մնացորդային մայր գումարի մարմանը։ Ծրագրի շահառու եք, եթե`


. Ձեր երեխան ծնվել է 2020-ի հուլիսի 1-ին կամ դրանից հետո,


. Առնվազն 12 ամիս կատարել եք հիփոթեքային վարկի մարումներ և վերջին 12 ամիսների ընթացքում մարված հիփոթեքային վարկի գծով ուշացված օրերի ընդհանուր քանակը չի գերազանցում 30 օրացույցային օրը,


. Ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի արժեքը կազմում է առավելագույնը 30 մլն դրամ: Երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխայի հաշվով անշարժ գույքի առավելագույն արժեքի 30 մլն դրամին ավելանում է ևս 5 մլն. դրամ:


Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է՝


. Մինչև 500 000 դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,


. Մինչև 2 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից բարձր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան,


. Մինչև 1,5 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է առաջին կամ երկրորդ երեխան,


. Մինչև 4 մլն դրամ, եթե ունեք 25 տարեկանից ցածր տարիք և ծնվել է երրորդ կամ հաջորդ երեխան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր