Սկսվել է Իրանի կողմից Իսրայելի հրթիռшկոծման երկրորդ ալիքը          Ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրություններին առնչվող 619 ահազանգ, կա 18 ձերբակալված       ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 1 476 597 մարդ կամ ընտրողների 58.97 %–ը    

21 մայիս 2020 11:19

Անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը կհամախմբի բոլոր կարող ուժերին և դուրս կբերի երկիրը ծանր իրավիճակից

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում ստեղված  իրավիճակին:


«Վարակի տարածման ահագնացող տեմպը, տնտեսական և սոցիալական լարվածության էական աճը լուրջ սպառնալիք են մեր երկրի համար։ Հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն, որը համախմբելով բոլոր կարող ուժերը, դուրս կբերի երկիրը այս ծանր իրավիճակից»,-գրել է նա:


Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 335 նոր դեպք: Ընդհանուր առմամբ՝  ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու  5606, մահվան՝ 70 դեպք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր