13:35 - ՌԴ-ում Հայրենական մեծ պատերազմի 100-ամյա վետերանին են սպանել,սպանելուց առաջ նրան տանջել են         13:15 - Փառատոն՝ մահերի և մշակութային բացարձակ կարանտինի ֆոնին. «Իմ Ձայնը» նախագիծ      12:54 - Իշխանությունը փողոցում է, բայց «փողոց չկա». պատասխաններ են պահանջելու՝ ո՞վ է մահերի համար պատասխան տալու, իսկ հետո...    

21 մայիս 2020 12:02

Տեսանյութ.Դեռևս ճնշմանը կարողանում ենք դիմանալ,դեպքերի թվերի աճին զուգընթաց աճում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը

Երեկվա դրությամբ ծանր վիճակում է գտնվում 135 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝  63 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխության սարքերին է միացված 15 քաղաքի։ Ասուլիսում կորոնավիրուսի հետ կապված վերջին թվերը հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։


«Դեպքերի թվերի աճին զուգընթաց, որոնց մեծ մասը շարունակում են մնալ ասիմպտոմ, թեթև, աճում են ծանր, ծայրահեղ ծանր և թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։  Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ թիվը։  Պետք է ամեն ինչ անել, որ որևէ ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի զրկված լինի բուժման հնարավորությունից վերակենդանացման բաժանմունքներում։ Դեռևս ճնշմանը կարողանում ենք դիմանալ, բայց հավելյալ ջանքեր պետք է գործադրել, որ ճնշումը չավելանա։ Իսկ ջանքերի հիմնական մասը  կանոնները պահպանելն է»,- ասաց նախարարը։


Նա նշեց, որ համաճարակային տեսանկյունից ռեկորդային ու լավ ցուցանիշ է երեկ արձանագրվել՝ մեկ օրում կատարվել է 1751 թեստավորում. «Մենք մոտ մեկ ամիս առաջ, երբ որ մեր առաջ պլան էինք դրել  ավելացնել թեստավորման թիվը, նշաձողն օրական 1000 հետազոտությունն էր։ Մենք արդեն հասել ենք 1750-ի։ Ընդանուր կատարվել է 46 հազար հետազոտություն։


«Մեկ օրվա ընթացքում ակտիվ քաղաքացիների թիվն աճել է 170-ով։ Օրինակ, ի տարբերություն երեկվա, երբ ունեինք նվազում 30-ով, քանի որ  ավելի շատ քաղաքացիներ էին դուրս գրվել, քան հայտնաբերվել»,- ասաց Ա. Թորոսյանը։


Նա հիշեցրեց, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 335 նոր դեպք և 162 առողջացած, գրանցվել է երեք մահվան դեպք։ Գրանցված է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր