ՄԻՊ-ը կոչ է անում բոլորին հրապարակային խոսքի շրջանակներում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն          Գեղամ Մանուկյանը հրապարակել է Արցախի ՊԲ ծառայողների, աշխարհազորի Նահատակների անունները. ցանկ       Տեսանյութ.Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ Պահքի վեցերորդ կիրակին, որը կոչվում է Գալստյան    

21 մայիս 2020 15:25

«Զվարթնոցից» ձեռ քաշեք, Շարլ Ազնավուրն էլ կնեղանար. Ս. Ղարաբաղցյան

 Գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դժվար, նույնիսկ անհնար է գտնել մի հայի, որը դեմ լինի ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ անունը հավերժացնելու համար կարևորագույն որոշում ընդունել ու նրա անունով անվանակոչել որևէ կառույց. բայց կանգ ենք առել «ԶՎԱՐԹՆՈՑ» օդակայանի վրա... Երբ խորհրդային տարիներին «ԶՎԱՐԹՆՈՑ» անվանումը դրվեց, դա արդեն հաղթանակ էր, ազգային հպարտությու ն... Ծայրահեղ, նույնիսկ ծիծաղելի անվանումներ կային այն ժամանակ, օրինակ ՄԱՐԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԻՐՈՎԻ ԱՆՎԱՆ էր, հիմա բարեբախտաբար սրբագրվեց... ՈՒզում ենք՞ հարգանքի տուրք մատուցել ԱԶՆԱՎՈՒՐԻՆ, պատրաստ ենք հանգանակություն անել ու ԵՐևԱՆՈՒՄ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՆԳԱՌԸ ՆՐԱ ԱՆՈՒՆՈՎ Կ ՈՉԵԼ, ինչպես ունենք ԱՆԴՐԱՆԻԿԻ, ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ, ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆԻ անվան կանգառները.... «ԶՎԱՐԹՆՈՑԻՑ» ձեռ քաշեք, ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐՆ ԷԼ ԿՆԵՂԱՆԱՐ...»։


Հիշեցնենք՝ ավելի վաղ «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկությամբ ՀՀ կառավարությանն էր դիմել «Ազնավուր» հիմնադրամը և հայազգի մեծանուն գործիչի որդին՝ Նիկոլա Ազնավուրը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր