Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են          Թեև Ֆրանսիայի դիրքորոշումը հայանպաստ է թվում, սակայն ՀՀ-ի հետ հարաբերություններում Փարիզն առաջնորդվում է Եվրոպայի անվտանգությամբ. Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային       էլի բողոքի ակցիաներ արեք, բայց մարդաշատություն ապահովելու համար խղճացեք մարդկանց, վտանգավոր ստեր մի տարածեք    

22 մայիս 2020 16:32

Կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին:


- Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։


- Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետև ես շատ եմ կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարևոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու է պետության շահի, պետության արժևորումն ու կարևորումը, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարևորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։ Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռևս հստակ կարգախոս մշակված չէ, բայց այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվում ենք, կարելի է 2 բառով բնութագրել՝ «Առաջընթաց և ավանդույթներ»։ Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։ Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե՞ այլ իրավիճակում կլինեն փոփոխություները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և 3-րդ տարբերակը՝  գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն և ընտրվում է նոր վարչապետ։







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր