Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար       Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

23 մայիս 2020 10:57

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 6302 է, մահվան դեպքերինը՝ 77

Հայաստանում մայիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք: Մահացել է ևս 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 6302 է, մահացածների թիվը՝ 77:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:


Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 2936, փաստացի բուժվողներինը՝ 3257: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 49080 քաղաքացի: 


Կորոնավիրուսով վարակված ևս 4 քաղաքացի մահացել է այլ հիվանդության պատճառով. մայիսի 23-ի դրությամբ գրանցված նման դեպքերի թիվը 32 է:
Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (տղամարդ), 86 (կին), 54 (կին), տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր