ՀԱՊԿ-ը չի արդարացնում, դուրս եկեք, սառեցնելը ո՞րն է․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին          Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար       Իզուր եք այս մարդուն այսքան հարց տալիս․ նա 3-4 օրից իշխանություն չի լինելու    

23 մայիս 2020 15:07

Մոսկվան պատրաստվում է կորոնավիրուսով վարակման երկրորդ ալիքին

Մոսկվայի բնակիչների պոպուլյացիոն իմունիտետի վերաբերյալ նոր հետազոտությունը քաղաքին կօգնի նախապատրաստվել նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի երկրորդ ալիքին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:


«Այս հետազոտությունը (պոպուլյացիոն իմունիտետի) բժիշկներին, սանիտարական բժիշկներին, համաճարակաբաններին թույլ կտա պատրաստվել հաջորդ ալիքին, եւ այն, ամենայն հավանականությամբ, այս կամ այն չափով արտահայտված կլինի: Պոպուլյացիոն իմունիտետի մասին գիտելիքը թույլ կտա ընդունել կարեւոր կառավարչական որոշումներ»,- ասել է Խրիպունը:


Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվայում արդեն ավելի քան 50 հազար մարդ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության ստուգման թեստ է անցել: 12,5 տոկոսի մոտ հայտնաբերվել է G իմունոգլոբուլին:


Մայիսի 15-ին Մոսկվան գործարկել է կորոնավիրուսի դեմ հակամարմինների ստուգման քաղաքացիների լայնածավալ եւ անվճար թեստավորման ծրագիրը: Յուրաքանչյուր մի քանի օրը մեկ հետազոտությունն անցնելու հրավեր կստանա մինչեւ 70 հազար մարդ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր