Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

28 մայիս 2020 13:20

Ինչու է պետք թռիչքի ընթացքում անջատել հեռախոսը

Բրիտանացի օդաչուն հայտնել է, թե ինչու է պետք անջատել հեռախոսը օդային ճանապարհորդության ժամանակ, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։


Նշվում է, որ չանջատելու դեպքում բջջային հեռախոսի ազդանշանները կարող են խանգարել ինքնաթիռների նավիգացիոն համակարգերին: Իսկ հեռախոսն անջատելու դեպքում օգտվողը չի կարող օգտվել ինտերնետից կամ զանգ կատարել, ինչը նշանակում է, որ ռադիոհաճախականության ազդանշանի ցանկացած փոխանցում արգելափակված կլինի։


«Տարիների ընթացքում կատարվել են մի շարք ուսումնասիրություններ, որոնք ապացուցում են օդանավում բջջային հեռախոսների օգտագործման և ինքնաթիռի համակարգի անսարքությունների միջև կապը», - ասել է բրիտանացի օդաչուն:


Միևնույն ժամանակ, նախկին բորտուղեկցորդ Բոբբի Լորին ասել է, որ հեռախոսը հազվադեպ է ազդեցություն ունենում ինքնաթիռի նավիգացիոն համակարգի վրա:


«Դա տեղի է ունենում որոշակի մոդելներ օգտագործելիս, կամ երբ միևնույն ժամանակ մի քանի ուղևոր օգտվում են բջջային հեռախոսից»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր