Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

01 փետ 2020 14:45

Բջջային կապի բաժանորդներին՝ինչպես պաշտպանվել «Մեկ զանգ» կոչվող խարդախությունից

cybergates.org կայքը խորհուրդներ է առանձնացրել, թե ինչպես պաշտպանվել «Մեկ զանգ» կոչվող խարդախությունից:

Խորհուրդ է տրվում զերծ մնալ անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին պատասխանելուց՝ բջջային խարդախությունից պաշտպանվելու համար:
Բջջային խարդախության տեսակները բազմազան են և նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետևանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:
Բջջային խարդախության տարբեր փորձեր Հայաստանում պարբերաբար են նկատվում: Հատկապես վերջին օրերի ընթացքում, երբ Բոսնիա և Հերցոգովինայից բազմաթիվ տարօրինակ զանգեր են կատարվել Հայաստանում բջջային կապի բազմաթիվ բաժանորդների՝ ակնկալելով գումար գանձել հետադարձ զանգ կատարած միամիտ բաժանորդների հաշվեկշիռներից:
Բարեբախտաբար, շատ բաժանորդներ չեն հասցրել պատասխանել «անծանոթ» զանգերին և զանգվածային իրազեկման արդյունքում հնարավոր է դարձել խուսափել խոշոր դրամական կորուստներից:


Տարօրինակ զանգերի վերաբերյալ Հայաստանի բջջային կապի օպերատորները նույնպես զգուշացնում են չպատասխանել և առավել ևս հետադարձ զանգ չկատարել տվյալ համարին՝ միջազգային զանգի տարիֆիկացումից խուսափելու համար:
Որպես կանոն, նման խարդախությունները իրագործվում են հետևյալ մեթոդներով.
Բջջային ցանցի բաժանորդների հեռախոսները վարակել որևէ վնասակար ծրագրի միջոցով, ինչն էլ բաժանորդի անունից կկատարի ելքային զանգեր՝ վնասակար ծրագրում նշված միջազգային հեռախոսահամարներին:
Հաջորդաբար կամ միաժամանակ զանգ ուղղել բոլոր բջջային օպերատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ հաշվի առնելով հեռախոսահամարների հաջորդական լինելու սկզբունքը:
Հաջորդաբար կամ միաժամանակ կարճ հաղորդագրություն ուղարկել բոլոր բջջային օպորատորների բոլոր բաժանորդների հեռախոսահամարներին՝ նշելով, թե առկա է բաց թողնված զանգ նշված հեռախոսահամարից:




Ընդհանուր խորհուրդներ բջջային կապի բաժանորդներին
Պաշտպանե´ք ձեզ խաբեությունից, զգո´ն եղեք, իմացե´ք ավելին գոյություն ունեցող խարդախության սխեմաների մասին: Ուշադրություն դարձրե´ք բջջային կապի օպերատորների, իրավապահ մարմինների, զանգվածային լրատվամիջոցների կողմից խարդախության սխեմաների մասին նախազգուշացումներին, որոնք կիրառում են խարդախները` օգտագործելով բջջային կապի ծառայությունները:
Համոզվե´ք, որ հեռախոսի միջոցով ստացված տեղեկատվությունն անհայտ անձանցից (ովքեր ներկայացել են որպես իրավապահ մարմինների, ռադիոյի, բջջային կապի օպերատորի աշխատակից, պետական պաշտոնյա, բարեկամ, ծանոթ կամ այլ անձ) ճիշտ է:
Մի´ շտապեք գործել անծանոթ մարդկանց հրահանգներով, որոնք ստացվել են հեռախոսազանգի կամ կարճ հաղորդագրության միջոցով, հատկապես եթե նրանց հրահանգները պահանջում են Ձեր կողմից որևէ եղանակով դրամական միջոցների փոխանցում: Ձեր շտապողական քայլերը կարող են հանգեցնել դրամական կորստի:
Մի շտապե´ք անծանոթ մարդուն տրամադրել Ձեր հեռախոսը «Միայն մեկ զանգ» կատարելու նպատակով: Հիշե´ք, որ վերջին ժամանակներս հաճախակի են դարձել այս կերպ իրականացվող հեռախոսների գողության դեպքերը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր