«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

28 մայիս 2020 15:37

Վրաստանը հաջողությամբ բանակցություններ է վարում «Գազպրոմի» և գազի այլ մատակարարների հետ. Թուրնավա

Վրացական կողմի բանակցությունները գազի բոլոր մատակարարների, ներառյալ՝ ռուսական «Գազպրոմ»-ի հետ, հաջող էին: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:


Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ երկրի իշխանությունները վերանայել են «Գազպրոմի» հետ գործող պայմանագիրը:  Նաթիա Թուրնավան ասել էր, որ «Գազպրոմի» հետ գործող պայմանագրի վերանայումը ծառայում է բնական գազի գնի իջեցմանը, իսկ գինը կնվազի մոտավորապես 15%-ով:


«Չնայած այն հանգամանքին, որ դա առևտրային գաղտնիք է, և մենք չենք կարող խոսել գների և մանրամասների մասին, դուք տեսնում եք, որ վրացական շուկայում բնական գազի մեծածախ գները նվազում են, հետևաբար, դրանք միանգամայն ընդունելի, հարմարավետ և մրցակցային պայմաններ են»,- ասել է Թուրնավան:


Նա խոստովանել է, որ համաշխարհային շուկաներում իրավիճակը նույնպես ազդում է գնագոյացման վրա: Այնուամենայնիվ, Վրաստանում գազի գնի նվազեցումը Թուրնավան առաջին հերթին բացատրում է «Գազպրոմի» հետ պայմանագրի նոր դրույթներով:


«Սա մրցակցության արդյունք է, այդ թվում՝ «Գազպրոմի» հետ կնքած համաձայնագրի: Սա, ի թիվս այլ բաների, ադրբեջանական գազի նվազման միտումն է: Այստեղ, իհարկե, կա երկու գործոն՝ առաջինն այն է, որ աշխարհում գազի գինը նվազում է, երկրորդ ՝ սա մրցակցային իրավիճակի հետևանք է»,- ասել է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր