Որոնք են կենդանակերպի նշանների ամենաանտանելի տղամարդիկ          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ նաև կարկուտ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով       Մայիսի 12-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

29 մայիս 2020 11:35

Եթե կորոնավիրուսից օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում...Սա սովորական կյանք չէ,սա հսկայական դժբախտություն է

Ինձ պարտավորված եմ զգում օգտագործել այս առիթը եւ եւս մեկ անգամ դիմել մեր բոլոր հայրենակիցներին՝ կոչ անելով պահպանել սոցիալական հեռավորության բոլոր կանոները։ Այս մասին, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ հանդիպման սկզբում նշել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:


«Չեմ ուզում, որ մեր հայրենակիցներից որեւէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է:


Պատկերացրեք 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել։ Ուզում եմ այս առիթն օգտագործել նաեւ իմ ցավակցությունը հայտնել նրանց։ Անպայման պետք է շատ ուշադիր, շատ սկզբունքային ու կարգապահ լինենք, անենք մեզնից պահանջվող ամեն ինչ եւ ավելին»,-ասե է նախարահը:


Արմեն Սարգսյանը իր շնորհակալական խոսքն է ուղղել նաեւ բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար. «Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել մեր բժիշկներին։ Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչեւ հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր