Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

29 մայիս 2020 13:35

Ռուբեն Հայրապետյանի որդին կամավոր ներկայացել է. դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը, որը մեղադրվում ու հետախուզվում էր «Հարսնաքարի» հայտնի գործով, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ապա՝ նախաքննական մարմին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. պաշտպանը զարմացած է
Ըստ հաղորդագրության՝ Ռաֆիկ Հայրապետյանը ոստիկանություն է ներկայացել դատարանում իր խափանման միջոցի՝ կալանավորման քննարկումից ժամեր անց, այն բանից հետո, երբ դատարանը մերժել է կալանքի միջնորդությունն ու խափանման միջոց նշանակել՝ չհեռանալու մասին ստորագրությունը:


Քննչական կոմիտեն հայտնում է, որ Ռուբեն Հայրապետյանի և մյուս 4 մեղադրյալների նկատմամբ կալանքի միջնորդությունները բավարարվել են:


Հիշեցնենք՝ Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին ու որդու 4 ընկերները մեղադրվում են «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին ազատությունից ապօրինի զրկելու, ֆիզիկական ուժեղ ցավ ու հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար:

Նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում և կալանավորման միջնորդություն էր ներկայացվել դատարան:


Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը երեկ հայտարարել էր, որ դատարանը չի հաստատել նրան մեղսագրված արարքներից երկուսի՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ու որևէ անձի ապօրինի ազատությունից զրկելու վերաբերյալ հիմնավոր կասկածը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր