Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

29 մայիս 2020 13:55

Համավարակով պայմանավորված՝ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ

Վարչական դատարանը համավարակով պայմանավորված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցադիմումը բավարարել է․ Ռոբերտ Քոչարյանը չի վերադառնա ՔԿՀ։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։


«Համավարակով պայմանավորված՝ անմարդկային վերաբերմունքը բացառելու պահանջով 2 հայցադիմում էինք ներկայացրել դատարան։ Երբ Ռոբերտ Քոչարյանին «Էրեբունի» բկ-ից տեղափոխում էին ՔԿՀ, այն ժամանակ ենք դիմել դատարան: Վարչական դատարանն այս պահին վարույթ է ընդունել մեր պահանջը։ Քանի որ երկրորդ նախագահը հիմա գտնվում է «Իզմիրլյան» բկ-ում, խնդրել ենք դատարանին հայցի ապահովում կիրառել, մինչեւ համավարակի ավարտը բժշկական կենտրոնից չտեղափոխել քրեակատարողական հիմնարկ, դատանը բավարարել է եւ վարույթ ընդունել»,- ասաց նա։


Նա հայտնեց, որ դատական նիստը դռնփակ է ընթացել, քանի որ այն բժշկական տեղեկություններ պարունակող գործընթաց է եղել։ Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշման մասին ՔԿՀ-ն ծանուցվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր