13:55 - Բաքուն խոստովանեց՝ զոհվել են գեներալ և գնդապետ         13:35 - Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ. 2 ոստիկան վիրավորվել է      13:15 - Սու-30 կործանիչները օդ են բարձրացել, բայց Ադրբեջանի գործողությունների հետ կապ չունեն. ՀՀ ՊՆ    

29 մայիս 2020 14:17

Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել

«Աստղիկ» բժշկական կենտրոնի` կորոնավիրուսով վարակված բուժաշխատողները հիվանդանոցում բուժվող քաղաքացիների հետ շփում չեն ունեցել: Այս մասին հայտնեց բուժկենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը:


Նրա խոսքով` վարակված բժիշկներն աշխատել են հատուկ առանձնացված մեկուսարանում ու հիմնական բաժանմունքի այցելուների հետ չեն շփվել:


«Covid-19-ով հիվանդները «Աստղիկ» ԲԿ-ում չեն բուժվում: Ավելին՝ բոլոր հիվանդներին մինչև հիվանդանոց ընդունելը անվճար PCR թեստ են անում՝ նրանց հետագա սպասարկման անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Պետրոսյանը:


Թեստավորումը, նրա խոսքով, իրականացվում է հիվանդանոցի հարևանությամբ կազմակերպված մեկուսարանում: Այդտեղից հիվանդանոց են ընդունվում միայն բացասական պատասխանով հիվանդները: Դրական պատասխանի դեպքում տեղափոխվում են կորոնավիրուսի բուժման համար առանձնացված այլ հիվանդանոցներ:


Հիշեցնենք` երեկ մամուլում լուրեր էին տարածվել, որ «Աստղիկ» ԲԿ-ի 2-3 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Հիվանդանոցի ղեկավարությունը հաստատել է լուրը, բայց վստահեցրել, որ բժիշկները վատ զգալուց հետո աշխատանքի չեն հաճախել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր