Հունիսի 5-ին և 6-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Պայթյուն Արմավիրի մարզում, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց, դեպքի վայրում հայտնաբերվել են նռնակ, պայթուցիչ    

30 մայիս 2020 12:14

Կամ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կամ մեր մակույկով հանդերձ շատ արագ կհայտնվենք գետի հատակում

Ժողովրդավարական, իրավական պետության մեջ անպատկերացնելի է պառլամենտում հայտնված սուբյեկտի վիրավորանքները դատավորների, այդ թվում ՍԴ նախագահի հասցեին, այդ սուբյեկտը դուրս կմղվեր քաղաքականությունից հավերժ ու կմոռացվեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է փաստաբան Երվանդ Վարոսյանը։


«Նման բան անպատկերացնելի է անգամ ավտորիտար ու բռնապետական պետություններում, որտեղ սուբյեկտին, լավագույն, դեպքում կնստեցնեին բանտ, իսկ վատագույն դեպքում կնստեցնեին այլ տեղ։


Բայց կա երրորդ տեսակը` կոչենք այն ամորֆ պետություն, որտեղ տիրում է ամենաթողությունը, պոպուլիզմը, գաղափարախոսության բացակայությունը, սանձարձակությունը, անդաստիարակութունը, ու նման պետության մեջ է, որ սուբյեկտը գոյություն կարող է ունենալ ու անել այն ինչ անում է։


Տիկնայք և պարոնայք, կամ մենք արագ դուրս կգանք այս մղձավանջից, կամ մեր մակույկով հանդերձ շատ արագ կհայտնվենք գետի հատակում... Իսկ սուբյեկտներն արդեն օվկիանոսից այն կողմ կշարունակեն աշխատել իրենց փողը»,- գրել է նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր