14:14 - Հյուսիսային սառուցյալ Գյումրի, Գյումրեցու ամեն ինչը հատուկ բդի էղնի. հումորը «չի լքել» գյումրեցիներին (ֆոտո)         13:55 - Բաքուն խոստովանեց՝ զոհվել են գեներալ և գնդապետ      13:35 - Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ. 2 ոստիկան վիրավորվել է    

30 մայիս 2020 13:36

Այդ լուրը հասե՞լ է ձեզ, որ ձեր ղեկավարած քաղաքը կորոնավիրուսի ամենամեծ օջախն է. Բագրատ Եսայանը՝ Հայկ Մարությանին

ՀՅԴ անդամ, ԿԳ նախկին փոխնախարար Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Մեր «կարգին» քաղաքապետի արտակարգ հանգիստ դրության ռեժիմը մի հարցով խախտեմ։ Գիտեմ, որ ձեր թիմի մի քանի տափակ հումորիստներ իրանց արևին ձեռ էին առնում Թիֆլիսի քաղաքապետարանին, թե քաղաքի փողոցներում ախտահանում են անում։ Կյանքը ցույց տվեց, որ էդ հումոր անողները ոչ միայն տափակ են, այլև լիակատար ապուշ։ Նման միջոցառումների շնորհիվ վրացիները հաղթահարել են համաճարակը ու մեր առողջապահության նախարարին էլ իր անհոդաբաշխ մի այլ նմանատիպ «հայտարարության» համար Վրաստանում ով չի ալարում, մի հատ վրով անցնումա։


Հիմա հարց Ձեզ, մեր մտավոր ունակություններին անհասանելի ու միայն վարչապետիդ համար տեսանելի վարչարարական տաղանդներով օժտված Ուրախների և հնարամիտների ակումբի «Հայկական պրոեկտ» խմբի նախկին անդամ, արդյո՞ք դուք տեղյակ եք, որ ձեր ղեկավարած քաղաքը կոռոնավիրուսի ամենամեծ օջախն է։


Եթե այդ լուրը հասել է ձեզ, ձեռնարկե՞լ եք արդյոք ինչ-որ քայլեր վարակի տարածումը կանխելու, հասարակական տարածքները և տրանսպորտը ախտահանելու ուղղությամբ։


Եթե հիշողությունս չի դավաճանում, «նախկին հանցավոր» ռեժիմի ժամանակ ամեն առավոտ քաղաքի փողոցները լվանում էին, հիմա այդ ավտոմեքենաներն ո՞ւր են կորել։


Եթե ստրատեգիական որոշում եք կայացրել դրանք նախապատրաստել Վարդավառի ավանդական «ջրոցիին», էլի հարց չկա, բայց մինչ այդ միգուցե միտք ունի՞ դրանք իրենց անմիջական նշանակությամբ օգտագործել։


Իսկ եթե դուք, ականջալուր լինելով ձեր սիրելի վարչապետի «ապակենտրոն պայքարի» տակտիկային, անցել եք խոր անձնական մեկուսացման, դրանով ձեր մեծագույն ներդրումն ունենալով համավարակի դեմ երևանցիների պայքարում, և մեկ էլ հեռավար ստորագրում եք միայն պարգևատրումների հրամանները, կարող եք մեր համար չանհանգստանալ, կհանդիպենք կոռոնավիրուսից հետո։ Երևի»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր