17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

01 հուն 2020 12:55

Իտալական սցենարը, կարծես, արդեն Հայստանում է.Իրականության ոչ ճիշտ ընկալում

Մենք մեկ մլն բնակչին ընկնող դեպքերով արդեն իսկ անցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության եւ Ֆրասնիայի ցուցանիշները եւ, ըստ էության, հավասարվել ենք Ռուսաստանի ցուցանիշին: Այս մասին իր հոդվածում նշել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Այս տեմպով շարունակվելու դեպքում, կհասնենք Իտալիայի ցուցանիշին․ սա ուղերձ  է, որ ստանում է մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանից։ Այս ուղերձն արդեն իսկ հումանիտար աղետի փաստումն է։


Իտալական սցենարը, սակայն, կարծես արդեն Հայստանում է։ Իտալիայում 1 մլն բնակչի հաշվով վարակվում է 3853 մարդ, իսկ Հայաստանում 3133։ Այս թվերի տարբերությունը շատ քիչ է։ Իտալական սցենարի ահազանգը նաեւ այն մասին է, որ մենք հատում ենք առողջապահական համակարգի կոլապսի սահմանը, եթե իհարկե արդեն չենք հատել։ Վաղն արդեն ծանր հիվանդները հիվանդանոցներում տեղ չեն ունենալու, բազմաթիվ հիվանդներ զրկվելու են ռեանիմացիոն օգնության հնարավորությունից։


Կառավարությունն, իհարկե, չի ընդունում, որ առայժմ նրա ձեռնարկած քայլերն անարդյունավետ էին, եւ վարակվածների ու մահացածների այս տագնապալի թվի համար պատասխանատու է հենց ինքը՝ կառավարությունը, ոչ թե հասարակությունը: Բայց մենք արդեն սովոր ենք՝ կառավարությունը տառապում է անսխալականության բարդույթով, եւ մեղավոր, իհարկե, գտնվում է։ Ըստ վարչապետի նման իրավիճակի պատճառը մեր քաղաքացիների կողմից համաճարակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելն է։


Սակայն քաղաքացիների լրջության մասին խոսելիս, պետք է արձանագրել, որ եթե կառավարությունը շարունակի պայքարել համաճարակի դեմ այս լրջությամբ, ապա սա մեր պետության համար ողբերգալի աղետ է դառնալու։


Ինչ լրջության մասին կարող է խոսք լինել, երբ վարչապետը, որ երեկոյան ահազանգում է իտալական սցենարի մասին, հաջորդ առավոտյան արդեն խոսում է քաղաքացիների եկամուտների համատարած հայատարարագրման համակարգի ներդրման կարեւորության մասին։ Այն պահին, երբ բազմաթիվ քաղաքացիներ սգում են իրենց հարազատների կորուստը, վարչապետը խոսում է այսօրվա հասարակության, մարդկանց օրակարգից դուրս հարցերի վերաբերյալ։


Այլ երկրներում օրակարգային միակ հարցը համավարակն է, եւ դրա դեմ պայքարը։ Տարբեր երկրներում սուգ է  հայտարարվում կորոնավիրուսի զոհերի հիշատակին՝ Չինաստան, Բրազիլիա, Իտալիա, Իսպանիա։  Մեր օրակարգն ու մեր ռեալ պրոբլեմները կապ չունեն իրար հետ։ Ամենամեծ աղետն այն է, որ իշխանությունների օրակարգում համավարակի խնդիրներն իրենց կարեւորությամբ զիջում են այս պահին ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներդրման հարցի կարեւորությանը։ Դա նորմալ չէ պետության համար։


Հնարավոր չէ երեկոյան խոսել վրա հասած հումանիտար աղետից, մահերից ու առողջապահական համակարգի կոլապսից, իսկ առավոտյան խոսել ընդհանուր հայտարարագրումից եւ գույքահարկի բարձրացումից։ Սա իրականության ոչ ճիշտ ընկալման մասին է վկայում։


Այս պահին անհրաժեշտ է իրականացնել հրատապ մեկ-երկու քայլ։ Ես վերահաստատում եմ մեր կազմակերպության դիրքորոշումը.


Խստացնել սահմանփակումները,


Դիմել միջազգային օգնության խնդրանքով. Հայաստանին պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, ճգնաժամի կառավարման փորձագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, տեստեր, դեղորայք։


Մնացածը հետո կդառնա քննության առարկա։ Քննության առարկա կդառնա, թե ինչու մայիսի 4-ի սահմանափակումների թուլացման որոշումը իրականացվեց այդքան անպատասխանատու, ինչու չսահմանվեցին հանրային կյանքի կանոնակարգման հստակ եւ խիստ պայմաններ՝ հանրային վայրերում դիմակների պարտադիր կրում, փողոցներում խմբային զբոսանքների արգելում եւ այլն։ Ինչու դա չարվեց անհապաղ, այլ միայն  3 շաբաթ ուշացումով, որի գինը եղավ հազարավոր նոր հիվանդները, մեր հայրենակիցների մահերը։


Հիմա օրակարգային միակ հարցը համավարակն է, մեր հարազատների, ընկերների, բոլոր քաղաքացիների առողջության եւ կյանքի հարցը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր