10:36 - Արարատ Միրզոյանը, որը լուրջ կամուջներ էր կապել Ծառուկյանի հետ, ստիպված էր եղել «քֆուր» ուտել Նիկոլի մոտ.«Իրատես»         10:17 - Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը ՌԴ-ում բարելավվել է իր բիզնեսը. հանդիպել է Գեւորգ Կոստանյանի ու Ռուբեն Հայրապետյանի հետ.«Իրավունք»      10:00 - Հիասթափված են Փաշինյանից, բայց և այլ առաջնորդի հարցում դեռ չեն կողմնորոշվել. «Փաստ»    

01 հուն 2020 16:07

17-ամյա տղան կալանավորվել է՝ 21-ամյա տղայի սպանության համար. գցել է գետնին ու շարունակել է բռունցքով հարվածել

2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 21:15-ին, «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել այն մասին, որ հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի 21-ամյա բնակչի դին:


ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող ֆուտբոլի խաղադաշտում, համագյուղացիների և Վահրամաբերդ գյուղի  երիտասարդների հետ ֆուտբոլ խաղալու ժամանակ, խաղի կանոները խախտելու հետ կապված  թիմերի միջև առաջացած բանավեճի վերաբերյալ պարզաբանումներ կատարելու առիթով,  նույն օրը՝ ժամը 20:20-ի սահմաններում, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը և խաղադաշտ ժամանած 21-ամյա երիտասարդն առանձնացել են մյուսներից ֆուտբոլի դաշտին հարակից գտնվող դպրոցի մոտակայքում:


Զրույցի ընթացքում, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակիչը բռունցքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել 21-ամյա երիտասարդի գլխի տարբեր հատվածներին, այնուհետև գցել է գետնին, կռացել վերջինիս վրա և դարձյալ շարունակել է հարվածներ հասցնել նրա գլխին: Դրանից հետո խաղադաշտ ժամանած համագյուղացին օգնության է հասել՝ վերջինիս «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության տեղափոխելու, սակայն 21-ամյա երիտասարդը ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:


Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մարմարաշեն գյուղի 17-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:


Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր