Սոցիալական ցանցերում անհասկանալի խրախճանք է սկսվել,Սպիտակի երկրաշարժը հիշեք, բնական աղետը հավասարապես խժռում է և թշնամուն, և հարազատին          Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. հանցագործության մասին հաղորդում       Կրկին երկրաշարժ է գրանցվել, զգացվել է նաև Երևանում․ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ    

03 հուն 2020 16:15

Բժիշկների մի խումբ հրատապ հանդիպում է խնդրում վարչապետի հետ․Լսե՛ք խելացի մարդկանց, մի՛ մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք

«Վտանգավոր տենդենց ենք նկատում՝ ողջ պատասխանատվությունը գցել քաղաքացու վրա, սա անընդունելի է։ Այո՛, քաղաքացին պարտավոր է լինել օրինապահ, հետևել կանոններին, բայց ի՞նչ են արել համաճարակի համար պատասխանատու կառույցները։ Արդյո՞ք նրանք արել են ամեն ինչ, որպեսզի այսօր չխոսեն սպեցնազ մտցնելու մասին, դուբինկաներով առողջություն պարտադրելու մասին։ Չփորձե՛ք քաղաքացու վրա գցել պատասխանատվությունը»,- Ազգային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ քաղաքացին մոլորվել է պաշտոնյաների՝ իրար հակասող հայտարարությունների մեջ։




«Կառավարությունը պետք է որոշի՝ կա՛մ կարողանում է մոբիլիզացնելով ողջ ներուժը․․․ ես գիտեմ, որ բժիշկների մի խումբ հրատապ հանդիպում է խնդրում վարչապետի հետ՝ ներկայացնելու ստեղծված իրավիճակից ելքեր։ Լսե՛ք խելացի մարդկանց, մի՛ մտածեք, որ դուք ամեն ինչ կարող եք․․․ Պարտվելու է պետությունը, եթե քաոսից չկարողանանք միասնական ուժերով ելք գտնել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր