Մարզահամալիրը հենց սկզբից «կահավորեցին», ժողովրդին հոգեբանական շոկի ենթարկեցին,ինչու չեն գործարկում.«Հրապարակ»

Իսկ ինչո՞ւ չեն գործարկում Մարզահամալիրը, առանձնացրին` հենց սկզբից, «կահավորեցին», ժողովրդին հոգեբանական շոկի ենթարկեցին ու չօգտագործեցին՝ ո՞րն է խնդիրը։ «Մարզահամալիրն առանձին «դեպք» է` այդքան մահճակալ են դրել, այդքան գումար են ծախսել, բայց այն չի կարող խնդրի լուծմանը ծառայել՝ այդքան հիվանդին պետք է սպասարկել, չէ՞, սկսած բուժսարքավորում-դեղորայքից, մինչեւ կենցաղային-կենսական կարեւոր խնդիրներ` կերակրել, զուգարան, լվացվել` ընդհուպ մինչեւ հեռախոսի լիցքավորում։ Այդ ամենի հնարավորությունը մարզահամալիրում չկա։
Հիմա հո 1920 թիվը չէ՞, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների տրամաբանության լազարեթ ունենաս։ Եթե մասնավոր կլինիկաներն էլ միանային, այդքան մահճակալային ֆոնդ կարող էին ապահովել, փաստորեն, այդ ակցիան էլ անհասկանալի մնաց։ Իսկ, առհասարակ՝ պետությունը փող է խնայում, չի ուզում բուժման վրա փող ծախսել, որ հետո տնտեսության մեջ դնի՝ ասֆալտ անի, մարդկանց ցույց տա, որ աշխատում է։ Մարդու կյանքն ավելի անարժեք է մեր երկրում, քան իշխանությունների իմիջը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում