Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

04 հուն 2020 14:14

Տեսանյութ. Ինչի վրա են ծախսվել գումարները,Նոյեմբերյանի բժիշկներն ասում են՝ վարակված ենք, բայց տաքությունով գնում ենք հիվանդի մոտ

Նոյեմբերյանի հիվանդանոցի բժիշկները ահազանգում են, որ վարակված են, սակայն չեն թեստավորվում։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ ամբիոնից իր ելույթում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


«Ասում են՝ մեզ թեստեր չեն անում, բոլորս վարակված ենք, տաքությունով գնում ենք հիվանդներին առաջնային օգնություն ցույց տալու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նշելով, որ պատրաստվում են փակ նիստ հրավիրել՝ պարզելու, թե ինչի վրա են ծախսվել գումարները, որ փոխանցվում են կորոնավիրուսի դեմ պայքարի համար։


Անդրադառնալով իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ընդդիմությանը ուղղված կոչին, որ հրաժարականներ պահանջելու փոխարեն օգնեն  կառավարությանը, Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ համավարակի տարածման սկզբում իրենց ներկայացրած առաջարկները մերժվել են։


«Դուք մեծամասնություն եք, ասեցիք՝ ձեր առաջարկները լավը չեն, մենք շատ ավելի գրագետ կարող ենք այս պրոցեսը պահել կառավարելիության շրջանում եւ այսօր ամեն օր մի քանի քանի անգամ ասում են, որ պրոցեսն անկառավարելի է»,- նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր