Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև կբարձրանա, ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Լարված իրավիճակ Լուսառատում, 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների       Ես մտահոգված եմ ԱՄՆ-ում Իսրայելի դեմ տրամադրվածություններով    

06 հուն 2020 12:40

Տեսանյութ.Ղազախստանում ծեծկռտուք է սկսվել դիմակ չկրելու պատճառով

Ղազախստանի Էկիբաստուզ քաղաքի խանութներից մեկում անվտանգության աշխատակիցների և գնորդների միջև ծեծկռտուք է բռնկվել վերջններիս դիմակի բացակայության պատճառով, հայտնում է Sputnik Ղազախստանը:




Դեպքը տեղի է ունեցել հունիսի 3-ին՝ ժամը 19.30-ին, Էկիբաստուզ քաղաքում՝ Մաշխուր Ժուսուպա փողոցում։ Ոստիկանության Պավլոդարի երկրամասի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս փաստը գրանցվել է ոստիկանության Էկիբաստուզ քաղաքի բաժնում: «Այս փաստի կապակցությամբ հետաքննություն է սկսվել Ղազախստանի Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանություն: Կատարվում են քննչական գործողություններ», - մեկնաբանել է քաղաքի իրավապահ մարմնի լրատվության ծառայությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր