Ձերբակալվել է մահացած անձի 29-ամյա ազգականը. նա բռունցքներով հարվածներ է հասցրել ոստիկաններին
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Ոստիկանության 3 աշխատակիցները ճանաչվել են տուժող, կատարվել է դեպքի վայրի զննություն, որոշումներ են կայացվել դեպքի վայրը տեսանկարահանող սարքերի ձայնագրություններն առգրավելու մասին, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
29-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
