Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 հուն 2020 13:15

Դիմակ՝ սեքսի ժամանա՞կ.սեռական կապի ցանկացած ձեւի ժամանակ վիրուսի փոխանցման ռիսկ կա

Ձեր մտքով էլ երեւի չի անցել անկողնում բժշկական դիմակ կրել, սակայն Հարվարդից գիտնականները խորհուրդ են տալիս դա անել, եթե դուք եւ ձեր սեռական զուգընկերը միասին կարանտինի մեջ չեք։ Բացի այդ, խորհուրդ է տրվում սեռական հարաբերության ժամանակ խուսափել համբույրներից, հայտնում է Forbes-ը։


Annals of Internal Medicine-ում հրապարակված «Սեռական առողջությունը SARS-CoV-2-ի ժամանակաշրջանում» աշխատանքի հեղինակները նշում են, որ մարդկանց միջեւ սեռական կապի ցանկացած ձեւի ժամանակ վիրուսի փոխանցման ռիսկ կա, քանի որ կորոնավիրուսը փոխանցվում է աերոզոլների միջոցով։


Հետազոտության հեղինակները սեռական ակտիվության տեսակները բաժանել են մի քանի խմբի՝ ըստ կորոնավիրուսով վարակման տեսակետից դրանց վտանգավորության աստիճանի՝


Ինքնազսպում՝ վարակման ցածր ռիսկ
Մաստուրբացիա՝ վարակման ցածր ռիսկ
Թվային սեռական ակտիվություն (կիբեռսեքս, սեքս հեռախոսով)՝ վարակման ռիսկը ցածր է, սակայն կա շանտաժի եւ շորթման ռիսկ
Սեռական հարաբերություն այն մարդու հետ, որի հետ դուք կարանտինի մեջ եք՝ կա վարակման ռիսկ, եթե զուգընկերը տնից դուրս ինչ-որ տեղ վարակվել է
Սեռական հարաբերություն այն մարդու հետ, որի հետ դուք կարանտինի մեջ ՉԵՔ՝ ռիսկերը նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել սեռական զուգընկերների թիվը, անկողինը չկիսել այն մարդկանց հետ, ովքեր ունեն կորոնավիրուսային վարակի ախտանիշներ, չհամբուրվել, սեռական հարաբերության ընթացքում դիմակներ կրել, սեռական հարաբերությունից առաջ եւ հետո ցնցուղ ընդունել եւ շրջապատի մակերեւույթները մաքրել օճառով կամ ալկոհոլով ներծծված անձեռոցիկներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր