Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

09 հուն 2020 15:05

Տարածված լուրերը, թե օրերս կայացել է կորոնավիրուսով հիվանդ Փաշինյանի և Տեր–Պետրոսյան հանդիպումը, չեն համապատասխանում իրականությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պարզաբանել է, որ լուրերը, թե Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, իրականությանը չեն համապատասխանում։  


«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո Լևոն Տեր–Պետրոսյանին հանդիպել է ընդամենը մեկ անգամ և հենց 2018 թվականին։ Դրանից հետո որևէ հանդիպում չի եղել»,–ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` բացի այդ, եթե նման հանդիպում էլ լիներ, դա տեղի չէր ունենա գաղտնի` ինչպես տարածում են ԶԼՄ–ները, այլ հաղորդագրությամբ հանրությանը տեղյակ կպահվեր այդ մասին։

Գևորգյանն ասաց նաև, որ վարչապետը մեկուսացված է եղել այս ընթացքում, որևէ հանդիպում չի ունեցել։ Փաշինյանի հետ միակ շփման ձևը եղել է տեսակապի միջոցով նիստերին մասնակցությունը, ինչպես նաև ճեպազրույցները։
***
«Փաստինֆո»-ն գրել էր, որ երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Ընդ որում՝ հանդիպման ժամանակ վարչապետը դեռ պաշտոնապես համարվում էր կորոնավիրուսով հիվանդ։


Հանդիպման առանցքում եղել է ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակը, որն այլեւս Փաշինյանը չի կարողանում կառավարել։ Այս հանդիպմանը հաջորդեցին ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի պաշտոնանկությունները ու առողջանալու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը։


Նկատենք՝ թեեւ կորոնավիրուսի պատճառով երկիրը հայտնվել է դժոխքի եզրին, ինչպես հայտարարել է ինքը՝ Փաշինյանը, սակայն կադրային փոփոխությունները կատարվեցին ոչ թե համավարակի դեմ պայքարը ձախողած ոլորտում, այլ ուժային կառույցներում՝ այդպիսով մատնելով, որ մտավախություն ունի քաղաքական զարգացումների հետ կապված ։


Պաշտոնաթող նախագահը թերեւս խորհուրդներ է տվել Փաշինյանին՝ առաջիկա քաղաքական զարգացումների առումով։ Փաստն այն է, որ հանդիպումից հետո ազատվեցին ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը՝ նրանց փոխարինելով ծանոթ-բարեկամական կադրերով։


Հիշեցնենք, որ մամուլում տեղեկատվություն է հրապարակվել նաեւ կառավարական առանձնատների հսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ, որ պետական հսկողության լրացուցիչ ուժեր են բերվել նշված տարածք։


Հիշեցնենք, որ տարեսկզբին մամուլում լուրեր էին տարածվել, որ Տեր–Պետրոսյանը նեղսրտել է Փաշինյանից, քանի որ վերջինս պաշտոնապես այդպես էլ չի շնորհավորել իր ծննդյան տարեդարձը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր