Արտակարգ դրության ժամկետը կերկարձգվի ևս մեկ ամսով. ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց

Իր որոշմամբ կառավարությունն արձանագրեց, որ արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, 2020 թվականի հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 15281 դեպքերը, որոնցից 5639-ը` առողջացած, 258-ը` մահվան ելքով, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը:
«Հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը, ՀՀ կառավարությունը որոշում է երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հունիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի հունիսի 13-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով»,- ասված է կառավարության ընդունած որոշման մեջ:
Նշենք, որ այս որոշումը այսօր քննարկվելու է նաև ՀՀ ԱԺ-ի արտահերթ նիստում և միայն դրանից հետո է իրավական ուժ ստանալու: