Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 հուն 2020 14:20

Բերման ենթարկվածներին աջակցություն հատնելու համար բազմաթիվ մարդիկ հավաքվել են ոստիկանության դիմաց

Ոստիկանության Արաբկիրի բաժնի դիմաց այս պահին մարդաշատ է։ ԱԺ դիմաց «միայնակ ակցիա» իրականացնող մի քանի քաղաքացիների, իրավաբանների բերման ենթարկեցին ոստիկանություն։
«Քաղաքացիներին ոստիկանություն բերելու ոստիկանության գործողություններն իրաչափ չէին, քաղաքացիները կանգնած էին միմյանցից մոտ չորս մետր հեռավորության վրա», -լրագրողների հետ զրույցում հայտնեց իրավաբան, «Հայրենիք» կուսակցության խորհդրի անդամ Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, ակնհայտ էր, որ հավաք չկար։


«Այսինքն, ցանկացած քաղաքացի, որ կանգնած է մի տեղ, կարելի է բերման ենթարկել։ Ընդ որում, իրավպաշտպանները, որ կանգնած էին այնտեղ նման երևույթները բացառելու համար։ Այդ պահին արտակարգ դրության նպատակը բացառապես քաղաքական է, հենց նման հավաքների ու դժգոհությունների կասեցնում է, որպեսզի ընդունեն օրենքներ, գույքահարակը թանկացնեն և այլն»,-ասաց Արսեն Բաբայանը։


Ոստկանության բաժին եկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անթույլատրելի համարեց ակցիա իրականացնողներին ոստիկանություն բերման ենթարկելը։


«Բերման ենթարկվածների հետ հանդիպել եմ, ամեն ինչ նորմալ է։ Նրանք չորս հոգի են, քիչ անց բաց կթողնեն»,-ասաց նա։


Պատգաավորը նկատեց, եթե մարդիկ պահպանում են սահմանված կանոնները, չեն խախտել դրանք բողոքի արտահայտման ընթացքում, չի կարելի խոչընդոտել նրանց իրավունքի կիրառումը։
Գորգիսյանն ասաց, ոստիկանությունից շտապումէ  ԱԺ, որտեղ քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին նախագիծը, նիստի ընթացքում կբարձրացնի նաև այս հարցը։


Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն էլ իրավապաշտպաններին աջակցություն հայտնելու համար եկել էր ոստիկանություն։ Նա էլ հետևել է բողոքի ակցիայի ընթացքին, եկել եզրակացության, որ ոստիկանության գործողությունները համաչափ չեն եղել։


«Որքան էլ գործ ունենք արտակարգ իրավիճակի հետ, խաղաղ ակցիաները չպետք է սահմանափակվեն։ Եթե ռեստորաններում իրար կողք նստում են, ինչո՞ւ պետք է արգելվեն իրարից հեռու կանգնած մարդկանց խաղաղ ակցիան։ Այստեղ նաև պետք է տրամաբանություն լինի»,-նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր