Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

13 հուն 2020 14:25

Ինչո՞ւ է պետք «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը երեկ հայտարարել էր, որ Հայաստանը միացել է հակաչինական ալյանսին, այսօր հրապարակել է դրան միանալու պատճառների մասին իր կարծիքը։


«ԱՄՆ-Չինաստան «սառը պատերազմը» ոչ միայն նոր թափ է հավաքում, այլ հետկորոնավիրուսային աշխարհում ավելի է ակտիվանալու: Որպես գլոբալ գերտերություն, ԱՄՆ-ն փորձելու է ամեն կերպ զսպել չինական առաջընթացը: Նման զսպման մեխնիզմներից է նաև Կրոնական ազատության Ալյանսը, որը ձևավորվել է բոլորովին վերջերս:


Ինչու եմ կարծում, որ Ալյանսը հակաչինական է.


Եկող հայտարարություններից արդեն, իսկ պարզ է, որ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Չինաստանը գտնվի Ալյանսի թիրախում:


Դա են վկայում պետքարտուղար Պոմպեոյի այնպիսի հայտարարությունները, ինչպիսիք են.


«Ղազախստանում ես հանդիպեցի Չինական Կոմունիստական ​​կուսակցության կողմից Սինցզյանում ձերբակալված էթնիկ ղազախների ընտանիքներին», կամ «մենք դատապարտում ենք Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության թշնամանքը բոլոր հավատքների նկատմամբ: Մենք գիտենք, որ ձեզանից մի քանիսը քաջաբար ետ են մղել չինական ճնշումները՝ համաձայնելով մաս կազմել այս Ալյանսին, և մենք շնորհակալություն ենք հայտնում դրա համար»:


2019-ի սեպտեմբերին պետքարտուղարի տեղակալ Սալլիվանը փակ քննարկում էր կազմակերպել ՄԱԿ-ում`«Մարդու Իրավունքների ճգնաժամ Սինցզյանում» թեմայով:


Ըստ հաղորդագրության՝ «Միջոցառմանը ներկայացվեցին Չինաստանի դաժան զոհերի խորապես անձնական պատմությունները բռնաճնշումների քարոզարշավ ընդդեմ ուիգուրների, էթնիկ ղազախների, էթնիկ ղրղզների և այլ մահմեդական անձանց դեմ: Չինաստանի բռնաճնշումների արշավը, ի թիվս այլ իրավախախտումների, ներառում է զանգվածային կալանքեր և 2017թ. ի վեր ճամբարներում արդեն, իսկ կան շուրջ մեկ միլիոն կալանավորված: Փոխպետքարտուղարը ողջունեց բոլոր այն գործընկերներին, որոնք միանում են Չինաստանին ուղղվող կոչին՝ վերջ տալու մարդկանց դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունքին
Սինցզյանում». նշված է պաշտոնական հայտարարության մեջ:


Արդեն, իսկ ակնհայտ է, որ սա երկու գերտերության մարտի դաշտերից մեկն է ու հեչ ակնհայտ չէ թե Հայաստանը կոնկրետ ինչ շահ է ունեցել Ալյանսին միանալու համար:


Մեր արտաքին քաղաքականության անհեռատեսությունը համեմեմ այն հանգամանքով, որ 2020-ի նոյեմբերին, եթե Թրամփը պարտվի, ապա այս Ալյանսի ապագան մշուշոտ է դառնում: Ինչու՞ էր ընդհանրապես պետք մինչև նոյեմբեր «ափալ-թափալ» մեզ «մեջ գցել» գիգանտների մեծ կռվի մեջ ու չինացիների հետ լարվել: Լարվում էիք, գոնե նոյեմբերից հետո լարվեիք, որ դիմացներդ 4 տարի «երաշխավորված» ակնկալիք ունենաիք:


Եվ դեսերտը, Ռուսաստանի դիրքորոշումը. «Կրոնական Ազատությունը Ալյանսը, որը ստեղծել է Միացյալ Նահանգները, կարող է պարտադրել ամերիկյան արժեքները ամբողջ աշխարհին և դաշինքի կողմից արված ազատության մակարդակի գնահատականները կլինեն
քաղաքականացված, քանի որ սա կրոնական միավորում չէ»»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր