Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

15 հուն 2020 10:37

Ծառուկյանը լավություն չի արել Նիկոլ Փաշինյանին վարչապետ դառնալու համար, այլ ստիպված է եղել ․համակերպվե՛ք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըմբոստ, բայց բնավ ոչ որոտընդոստ գործընկերս` Գևորգ Պետրոսյանը, աջ ու ձախ հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանին է պարտական վարչապետ դառնալու համար: Հուշագիր է երեսով տալիս: Ստիպված եմ հիշեցնել գործընկերոջս, որ Ծառուկյանը լավություն չի արել Փաշինյանին, այլ ստիպված է եղել նախ Սերժ Սարգսյանի հրաժարականից 5 րոպե առաջ հայտարարել, որ միանում է հեղափոխությանը, ապա օրեր անց, Կարեն Կարապետյանի հետ մի լավ արիշ-վերիշ անելուց հետո հայտարարել, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի. «Ժողովուրդը պետք է որոշի առաջադրելու այդ թեկնածուին։ Իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես մեր ձայնը տալու ենք ժողովրդի թեկնածուին։ Թեկնածու չենք առաջադրելու, պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»: Հետո հոկտեմբերի 2-ին ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ միասին գալիք արտահերթ խորհդարանական ընտրությունները վիժեցնելու ձախողված փորձից հետո ստիպված եղավ հոկտեմբերի 8-ին կնքել այդքան չարչրկված հուշագիրը, որով կրկին պարտավորվեց չառաջադրել վարչապետի թեկնածու, թույլ տալ, որ Ազգային ժողովն արձակվի: Այս բոլոր դրվագներում Գագիկ Ծառուկյանը գործել է պարտադրված, լավություն չի արել Նիկոլ Փաշինյանին: Իսկ պարտադրել է նրան փողոցում 100 հազարներով կանգնած քաղաքացին: Եթե կարողանար, չէր ստորագրի:


Ես իհարկե հասկանում եմ, որ գործընկերոջս համար խորթ է, որ իշխանության հարցն այլևս չի որոշվում կուլիսներում ու նեղ «կռուգերում»: Բայց նա ստիպված է հասկանալ և ընդունել, որ Փաշինյանին վարչապետ դարձրել է ոչ թե Ծառուկյանը, այլ Հայաստանի իշխանության միակ կրողը` ՀՀ քաղաքացին: Այսուհետ միայն էդպես է լինելու: Համակերպվե՛ք»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր