Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

15 հուն 2020 12:49

Տեսանյութ.Ծառուկյանը նախապես իմանալով դրանց մասին որոշեց նախահարձակ լինել եւ ասել, որ սա քաղաքական հետապնդում է.Քաղաքական վենդետա էլ չկա

Քաղաքական հետապնդում մեր իշխանության օրոք չի եղել եւ չի կարող լինել։ Այս մասին այսօր՝ հունիսի«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։


«Մենք մեր գործողություններով որեւէ սահման չենք անցել, քաղաքական հետապնդում մեր իշխանության օրոք չի եղել եւ չի կարող լինել: Ոստիկանների գործողությունը համարում եմ օրինաչափ, ոստիկանները որեւէ բռնություն չեն կիրառել: Ուղղակի տեղի է ունեցել հավաք, որն Արտակարգ դրության պայմաններում իրավաչափ չէ, հավաքներ չի կարելի: Անչափ անհանգստացած եմ, որ մի 10 օր հետո ունենալու ենք վարակվածների մեծ թիվ, որի պատճառն էլ լինելու այդ ամբողջ գործողությունները», - ասաց պատգամավոր



Անդրադառնալով ԲՀԿ-ական կին պատգամավորների այն խոսքին, որ «Իմ քայլի» կին պատգամավորները լռել են, երբ իրենց գործընկեր կանանց նկատմամբ բռնի գործողություններ են կատարվել՝  ճանապարհը բացելու համար, Դավոյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ այնտեղ բռնություն է կիրառվել, ուղղակի ոստիկանները նրանց անվտանգությունից ելնելով՝ փորձել են կին պատգամավորներին, նաեւ տղամարդ պատգամավորներին ճանապարհից հեռացնել եւ բացել ճանապարհը: Սա բացառապես իրավական գործընթաց է»։


Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստից հետո հարուցվեցին այդ քրեական գործերը, պատգամավորն ասաց. «Վարչապետի մամուլի խոսնակը հունիսի 5-ին այդ գործերի վերաբերյալ արել է գրառում։ Քրեական գործերը եղել են նախապես։ Գագիկ Ծառուկյանը նախապես իմանալով դրանց մասին որոշեց նախահարձակ լինել եւ ասել, որ սա քաղաքական հետապնդում է։ Հայտարարելը թե սա քաղաքական հետապնդում է, զուտ ինքնապաշտպանական միջոցառումներ են։ Կարծում եմ, որ այս ամենը սկսվեց Սեդրակ Առուստամյանի հետ կապված քրեական գործից։ Երբ հրապարակվեց քրեական գորխից որոշ մանրամասներ, այնտեղ տեսանք բազմաթիվ փաստեր՝ կաշառքի հետ կապված, շատ ծիծաղելի մեկնաբանություն, թե որտեղից այդ 20 միլիոն դոլարը՝ տատիկիս ստացված ժառանգությունն էր. այդտեղից ամեն ինչ սկսվեց»։


Արփի Դավոյանը խնդրեց առաջնորդվել միայն պաշտոնական հաղորդագրություններով. «Չառաջնորդվել ԲՀԿ խմբակցության պատգամավորների կողմից արված քաղաքական հետապնդումների մասին արված սրտաճմլիկ տեքստերով, ուղղակի ինքնապաշտպանական մեխանիզմ է իրենց մոտ միացել, իրենք պետք է մի ձեւով արդարանան, ասեն, որ սա բացառապես ճնշում է, որովհետեւ իրենք ասացին, որ կառավարությունը պետք է փոխվի եւ մենք որոշեցինք քրեական գործեր սկսել իրենց նկատմամբ: Սա մեր ոճը չէ, իրենք սովոր են նման գործելաոճին, որովհետեւ 2015-ին նրանք նման առեւտրի մեջ գտնվել են»։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր