Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

16 հուն 2020 12:10

Տեսանյութ.Իվետա Տոնոյանը`սուպերմարկետներում Աննա Հակոբյանի հիմնադրամի արկղերի մասին.Կարող եք չծվծվալ տեղից

ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելություինից զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու՝ դատախազի միջնորդության քննարկման ժամանակ, այսօր` հունիսի 16-ին, ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը հիշեցրեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին, որ այս կամ այն գործող պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է տալիս, նույնիսկ ձայնագրություններ կան:

«Դրանց մասով մինչ օրս որևէ զարգացում, ուսումնասիրություն չկա, քրեական գործ չի հարուցվել: Ես հասկանում եմ, թե ինչու չի հարուցվել, քանի որ այսօրվա մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի համար նախատեսված արկղերը: Ես իրավունք ունեմ այդպես կարծելու»,-ասաց նա:

Տոնոյանի այդ հայտարարությունից հետո իմքայլականն պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Տոնոյանը պատասխանեց. «Կարող եք չծվծվալ տեղից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր