Կրակոցներ՝ են հնչել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, 1 անձ մահացել է          ՊՆ–ն պարզաբանում է տարածել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ       Gallup-ը հրապարակել է հարցման արդյունքներ, ՔՊ՝ 24,3%, «Ուժեղ Հայաստան»՝ 13,4%, ԲՀԿ՝ 7,9%, «Հայաստան»՝ 5,5%    

17 հուն 2020 13:53

ՀՀ-ում COVID-19-ով ծանր հիվանդների համար միայն օգտագործվում է օգտակար դեքսամետազոն դեղամիջոցը

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների բուժման ընթացքում օգտագործվում է դեքսամետազոն դեղամիջոցը։ ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  ասաց, որ այն անհրաժեշտության դեպքում տրվում է միայն վերակենդանացման բաժանմունքներում գտնվող պացիենտներին բժշկի ցուցումով։


Նշենք, որ Միացյալ Թագավորության կլինիկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն,  դեքսամետազոն դեղամիջոցը, որը հանդիսանում է կորտիկոստերոիդ, կարող է փրկել COVID-19-ով ծանր հիվանդներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ողջունել է  բրիտանացի գիտնականների արձանագրած արդյունքները։


Ըստ ԱՀԿ-ին ներկայացված նախնական տվյալների, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված հիվանդների մոտ այս դեղամիջոցով բուժումը ցույց է տվել, որ մահացությունը կրճատվում է մոտ մեկ երրորդով, իսկ միայն թթվածին պահանջող հիվանդների դեպքում մահացությունը կրճատվել է մոտ մեկ հինգերորդով։  Ասվում է, որ դեղամիջոցը օգտակար է եղել միայն COVID-19-ով ծանր հիվանդների  մոտ և չի ուսումնասիրվել մեղմ ախտանիշներով հիվանդություն ունեցողների մոտ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր