«Լուսավոր Հայաստանը» Ճիշտ պահին կպահանջի եւ կստանա կառավարության 100 տոկոս հրաժարականը. «Հրապարակ»

«Նախ` մենք Փաշինյանի ամենաատելի ընդդիմությունն ենք, որովհետեւ, երբ նա ԱԺ ամբիոնից հանձնարարում է ստուգել մեր քրեական անցյալը, պարզվում է, որ հերյուրանքից բացի այլ բան մեր վրա իշխանությունը չունի։ Երկրորդ․ ընդդիմադիր չի կարող լինել մի ուժ, որին հնարավոր է կաշկանդել քրեական գործերով, եւ, այո՝ նորաստեղծ ալյանսից հրավեր ստացել ենք, սակայն օրակարգի շուրջ կոնսոլիդացիան մենք պատկերացնում ենք այլ կերպ»:
«Քրեական» ասելով նկատի ունեք ԲՀԿ-ի՞ն։ «Այդ թվում եւ ԲՀԿ-ին, որովհետեւ այն մեղադրանքները, որոնք հնչում են նրանց հասցեին, որքան էլ մոտիվացված լինեն, գոյություն ունենալու իրավունք ունեն»: Իսկ հնարավո՞ր է ձեր նկատմամբ քրգործեր չկան, որովհետեւ դուք չեք պահանջում կառավարության 100 տոկոս հրաժարականը։ «Ճիշտ պահին կպահանջենք եւ կստանանք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում