Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

18 հուն 2020 12:55

Տեսանյութ.Թե ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքային անդամներն իրենց կուսակցական անդամատոմսերը նետում ջրատարը

Facebook-յան օգտատեր Ռոման Բաղդասարյանն իր էջում մի տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքային անդամներն իրենց կուսակցական անդամատոմսերը նետում ջրատարը։

«Մեր դեմքը չնկարես հանկարծ»,–ասում է նրանցից մեկը նկարահանողին։

Կադրերում երևում է, որ ջրատարում մի քանի տասնյակ տոմս կա նետած։ 
Տեսանյութը բազմաթիվ մեկնաբանություններ ունի։ Օգատատերերից ոմանք կարծում են, որ այդ մարդիկ երևի տեղյակ էլ չեն եղել, որ իրենք ԲՀԿ անդամ են։ Իսկ նրանցից մեկը պատմում է, որ մի անգամ իրենց ընտանիքի անձնագրերը գյուղապետարան են տարել` պարարտանյութ ստանալու համար, իսկ հետ են ստացել ԲՀԿ–ի անդամատոմսերի հետ միասին։ Եղել են օգտատերեր, որ ենթադրել են, որ սա կարող է նաև սադրանք լինել։

Հիշեցնենք` հունիսի 16–ին  ԱԺ–ն որոշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին զրկել անձեռնմխելիությունից և թույլ տալ, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։

Տեսանյութը բազմաթիվ մեկնաբանություններ ունի։
Օգատատերերից ոմանք կարծում են, որ այդ մարդիկ երևի տեղյակ էլ չեն եղել, որ իրենք ԲՀԿ անդամ են։

ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն էր իրականացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել։ Առաջին քրեական գործը վերաբերում է «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» խաղատներին, որի համաձայն` դրանց ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը հասցվել է շուրջ 30 մլրդ դրամի վնաս: Երկրորդ քրգործը վերաբերում է 2017թ-ի խորհրդարանական ընտրություններին: Ըստ գործի նյութերի` ԲՀԿ-ն հարյուր հազարների ընտրակաշառք է բաժանել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր