Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

18 հուն 2020 13:15

Գյուղաբնակ ծնողների նպաստը կավելանա. աշխատող ծնողը կստանա 53 հազար դրամ նպաստ

«Եթե անձը համավրի աշխատող և միաժամանակ բնակվի գյուղական համայնքում, ապա նրան կվճարվի երկու նպաստ: Այս տարի նպաստի չափը երկուսի դեպքում կկազմի 53 հազար դրամ»,- կառավարության նիստում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին հարցը:


Ըստ նախարարի, առաջարկվում է գյուղական բնակավայրում բնակվող ծնողին երեխայի խնամքի նպաստ նշանակել և վճարել անկախ ծնողի՝ որպես վարձու աշխատողի խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:


Համաձայն ներկայացված նախագծի, խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով:


Զարուհի Բաթոյանի խոսքով, խնամքի համար դիմելու ժամկետները 6 ամսի փոխարեն սահմանվել է 12 ամիս, նպաստի գումարը լիազորագրով ստանալու համար սահմանված ժամկետը նույնպես 6 ամսի փոխարեն սահմանվել է12 ամիս:


Նախարարը նշեց, որ նոր օրենքով սահմանվում է, որ չվճարված գումարը վճարվում է անցած ամբողջ ժամանակահատվածի համար, եթե մինչ այդ այն չի վճարվել: Վերացվել է նաև նպաստը նշանակելու համար մինչ այդ սահմանված ծնողի՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը, այն մնում է միայն երեխայի պարագայում:


Հայտնելով, որ նախագծով երեխայի ծննդյան միանվագ նպաստի գործընթացն է պարզեցվում՝ Զարուհի Բաթոյանը պարզաբանեց, որ հանվել է այլ երկրներում ծնված երեխայի համար այդ երկրում նպաստ ստանալու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:


Նախարարի խոսքով, եթե նպաստը նշանակելուց հետո 12 ամսվա ընթացքում ծնողը չի դիմել այն ստանալու համար և գումարը վերադարձել է բյուջե, ապա այդ ամսին հաջորդող 3 տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում ծնողը կարող է ստանալ այն:


Նպաստը նշանակվելու է հուլիսի 1-ից հետո ծնված երեխաներին և այս տարի դրա համար պետական բյուջեից նախատեսված է 172.9 մլն դրամ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր