Կորոնավիրուսով վարակվածների 459 նոր դեպք. 19 պացիենտ մահացել է
![](https://factor.am/wp-content/uploads/2020/05/af0454fe75ceb21bd953b8366f30bf36.jpg)
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 19-ին հաստատվել է կորոնավիրուսի 19157 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 91943 (մեկ օրում արվել է 1951 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10462 անձ (պակասել է 266-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 8266 անձ` վերջին մեկ օրում 706 անձ:
Ընդհանուր առմամբ, 319 պացիենտ մահացել է (ավելացել է 7-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 110 է:
Պացիենտները եղել են 54 (տղամարդ), 57 (կին), 72 (տղամարդ), 80 (տղամարդ), 67 (տղամարդ), 82 (տղամարդ), 83 (կին), 94 (տղամարդ), 50 (կին) և 57 (տղամարդ) տարեկան: Բացի վերջինից, բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։