Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

19 հուն 2020 13:24

Հուլիսի 19–ից Հայաստանում գազը կթանկանա.ինչպիսին կլինեն ՀՀ սպառողների համար գազի նոր սակագները

Հուլիսի 1–ից Հայաստանում գազը կթանկանա։ Նման որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որը քննարկում էր հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի սակագները վերանայելու վերաբերյալ` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հայցը:


Ներկայացնելով ընկերության հայցի հիմնավորումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացման հայտի հիմնական պատճառն այն է, որ գործող սակագինը չի փակում ընկերության բոլոր ծախսերը:

Ընկերությունը հանձնաժողովին առաջարկում է գազի գինն ավելացնել 15 դոլարով՝ ներկայիս 150-ի փոխարեն հասցնելով 165 դոլարի՝ 1000 խմ-ի դիմաց: Արդյունքում հայաստանյան սպառողներին մատակարարվող գազի միջինացված սակագինը 1000 խմ-ի համար «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է դարձնել 283.14 դոլար` ներկայիս 255.06 դոլարի փոխարեն, իսկ ՀԾԿՀ-ն առաջարկում է սահմանել 266.71 դոլար:
Ներկայացնելով հանձնաժողովի դիրքորոշումը՝ Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը հայտնեց, որ ուսումնասիրելով «Գազպրոմ Արմենիայի» առաջարկը, հանձնաժողովի աշխատակազմը հանգել է այն եզրակացության, որ ընկերության ներկայացրած մաշվածության ու շահագործման որոշ ծախսեր հիմնավորված չեն: Ուստի «Գազպրոմ Արմենիայի» առաջարկած 283.14 դոլարի փոխարեն ՀԾԿՀ-ն առաջարկում է գազի նոր գինը սահմանել 266.71 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց:
Հանձնաժողովն առաջարկում է նաև թանկացումը չկիրառել ՀՀ շարքային սպառողների, անապահով խավերի ու որոշ արտադրողների նկատմամբ:


Աշոտ Ուլիխանյանի խոսքով` ՀՀ անապահով խավերին վաճառվող գազի գինը կմնա այնքան, որքան այսօր է՝ 1 խմ-ի դիմաց 100 դրամ: Շարքային սպառողները ևս կշարունակեն վճարել ներկա սակագնի չափով՝ 1 խմ-ի դիմաց 139 դրամ:
139 դրամ կվճարեն նաև խոշոր սպառողները, այդ թվում՝ ՋԷԿ-երը, բայց միայն ամսական մինչև 10 000 խմ սպառած գազի դիմաց, դրանից ավելին սպառելու դեպքում ավել սպառված գազի յուրաքանչյուր 1000 խմ-ը կարժենա արդեն 255.91դոլար:
Կառավարությունն առանձնացրել է նաև տնտեսական գործունեության որոշ տեսակներ: Օրինակ՝ ջերմոցային տնտեսությունները ջեռուցման սեզոնին՝ նոյեմբերի 1-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում, կվճարեն 1000 խմ-ի դիմաց 224 դոլար՝ ներկայիս 212-ի փոխարեն:


Նույն սակագինը կգործի նաև պահածոների, խմիչքի և կաթնամթերքի արտադրության ոլորտի ձեռնարկությունների համար, բայց արդեն ամբողջ տարվա կտրվածքով:


«Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը հայտարարեց, որ ընդունելի է համարում հանձնաժողովի առաջարկը, բայց ոչ բավարար «Գազպրոմ Արմենիայի» ստանձնած պարտավորությունները կատարելու համար։


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարության հետ շուրջ 2 ժամ տևած քննարկման արդյունքում հաստատեց ՀՀ սպառողների համար գազի նոր՝ վերոհիշյալ սակագները:
Դրանք սկսեն գործել 2020թ-ի հուլիսի 1-ից:


Հիշեցնենք՝ վերջին անգամ ՀՀ ներկրվող գազի սակագինը թանկացել էր 2017թ-ի հունվարի 1-ից: Այդ ժամանակ թանկացումը «Գազպրոմ Արմենիան» մեկնաբանել էր համակարգում անհրաժեշտ ներդրումներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր