Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

20 հուն 2020 11:16

Հատո՞ւկ է արվում, որ երկրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը էլ ավելի վատանա.Ոստիկանն է, երևի, ջերամաչափելու, թոքերը լսելու ...

Առողջապահության նախարարի ամեն հերթական որոշում բանական մարդու մոտ ակամայից հարց է առաջացնում՝ արդյոք Արսեն Թորոսյանը հատուկ է անո՞ւմ , որ երկրում կորոնավիրուսի համաճարակային վիճակը էլ ավելի վատանա: Այլապես ինչպես բացատրել, որ Արսեն Թորոսյանը կայացրել և արդեն իրականացրել է մի «հանճարեղ» որոշում, որի համաձայն՝ կորոնավիրուսի կասկածով տանը ինքնամեկուսացածների և կոնտակտավորների նկատմամբ վերահսկողությունն այսուհետ իրականացնելու են ոչ թե բժիշկները, այլ՝ ոստիկանները:  Ֆեյսբուքյան իր էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Մինասյանը։


«Հիմա մի փոքր պարզաբանում. մինչ այսօր իրենց տներում ինքնամեկուսացած կոնտակտավորները, ովքեր դեռ չունեին ախտանշաններ և չէին թեստավորվել, կցված էին այդ տարածքը սպասարկող պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի բժշկական անձնակազմին, որն էլ պարտավոր էր առնվազն 1-2 օրը մեկ զանգահարել կամ այցելել նրանց և հատուկ հաստատված հարցաշարի միջոցով պարզել՝ կա՞ն արդյոք կորոնավիրուսի ի հայտ գալու նշաններ: Դրանով մեր համաքաղաքացիները որոշակի բժշկական հսկողության տակ էին գտնվում, և վարակի ախտանշանների առաջանալուն պես նրանց նկատմամբ հսկողությունը պետք է ակտիվանար և պետք է հետազոտություններ և բուժում նշանակվեր:


Այս հարցը կարգավորվել էր Արսեն Թորոսյանի՝ մարտի 18-ի հրամանով, որի հավելվածներով նաև սահմանվել էին համապատասխան պոլիկլինիկական հաստատությունների ցանկն ու վերահսկողության ընթացակարգը։ Եվ ահա պարզվում է, որ արդեն մոտ 3-4 օր է՝ Արսեն Թորոսյանը որոշել է, որ պոլիկլինիկայի աշխատակիցներն այլևս չպետք է զբաղվեն նման խնդիրներով և այդ գործառույթը պետք է իրականացնի տարածքին կցված, ուշադրություն՝ ոստիկանը: Այսինքն՝ թաղայինը։ Թորոսյանը որոշել է և պոլիկլինիկաներին հարահանգ է իջեցրել, որ այլևս չզբաղվեն ինքնամեկուսացած կոնտակտավորներով (իմ տեղեկություններով՝ մարտի 18-ի հրամանն էլ ուժը կորցնելու մասին հրաման է ստորագրել)»,- գրել է նա։


Ըստ քաղաքագետի՝ փաստորեն, Արսեն Թորոսյանի կարծիքով, ոստիկանն է այն մարդը, որը պետք է զանգահարի կամ այցելի քաղաքացիներին ու փորձի պարզաբանել՝ արդյոք նրանք սկսվող վարակի ախտանշաններ ունե՞ն, թե՞ ոչ: Ոստիկանն է, երևի, ջերամաչափելու, թոքերը լսելու ու կոկորդը նայելու:


«Ասում են, որ այս որոշումն արդեն իսկ պատճառ է դարձել տեղամասային բուժանձնակազմի և ոստիկանների լուռ դժգոհության։ Նաև ասում են, որ այս օրերին պոլիկլինիկաների բժիշկներն այնուամենայնիվ «գաղտնի» զանգում և հետևում են իրենց տեղամասերի ինքնամեկուսացվածների առողջական վիճակին, դե իսկ ոստիկանները, հավանաբար, թոքերը լսելու արագացված կուրսեր են անցնում: Իսկ Արսեն Թորոսյանն էլ, երևի, մտածում է, որ կարելի է հաջորդ փուլում բեռը ոստիկաններից վերցնել ու, օրինակ, էլեկտրիկներին տալ, կամ էլ՝ համատիրություններին»,- եզրափակել է խոսքը Ա. Մինասյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր