Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

20 հուն 2020 15:07

Դիպուկահարների մասին.Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք չեն սիրում և ընդունում ՀՀ վարչապետին

«ՀՀ-ն գտնվում է պատերազմական դրության մեջ, և մենք ունենք բազմաթիվ թշնամիներ, ուստի ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված մարդկանցից մեկը»,- այսօր «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչական շենքի տարբեր հարկերում դիպուկահարներ տեղակայված։


Սիմոնյանը նշեց նաև, որ Հայաստանում էլ կան մարդիկ, որոնք այս քաղաքական գործընթացների շրջանակում չեն սիրում և ընդունում ՀՀ վարչապետին.


«Եվ այո, ես կարծում եմ, որ վարչապետի անվտանգությունը պետք է ամենաբարձր ձևով ապահովվի, և դա նորմալ է»։


Նա տեղեկացրեց, որ իրեն նույնպես մեկ ամիս շարունակ ոստիկանության աշխատակից է ուղեկցում, ինչը պայմանավորված է իր անձին ուղղված անվանական սպառնալիքի հետ։


Հարցին, այդ դեպքում, երբ լրագրողների հասցեին սոցցանցերում սպառնալիքներ են հնչում, նրանք և՞ս կարող են դիմել ոստիկաններին, որպեսզի իրենց ուղեկցեն, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ։


«Ես պետական պաշտոնյա եմ։ Եվ Կանոնակարգով չկա որևէ կարգավորում, որ պատգամավորին պետք է ոստիկանն ուղեկցի, բայց իմ դեպքում այդպիսի որոշում է ընդունվել։ Մեծ արտոնություն է տրամադրվել ինձ, որ փորձում են փրկել իմ առողջությունն ու կյանքը»,- եզրափակեց խոսքը ԱԺ փոխխոսնակը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր