17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

22 հուն 2020 20:11

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացումն անտեսանելի է

ՀՀ կառավարությունը 2020թ-ի հունիսի 11-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ ընդերքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարարությունը այս օրենքի հետ կապված e-draft.am կայքում տեղադրել է նախագիծ, որն իր մեջ ներառում է փոփոխություններ 20 հոդվածներով և նշել, որ այն գտնվում է լրամշակման փուլում:

 

Փաստորեն, ստացվում է, որ նախագծի շահագրգիռ կողմերը, այդպես էլ տեղյակ չեն եղել, թե որոնք են այդ լրացուցիչ օրենսդրական փոփոխությունները, որպեսզի արտահայտեն իրենց կարծիքը: 

ՀՀ կառավարության 2017 թվականի թիվ 36 նիստում հավանության է արժանացել հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը, որի համաձայն, ներկայումս ոլորտը կարգավորվում է առանց հստակ քաղաքականության/ռազմավարության: Ուստի, նախ պետք է ունենալ ռազմավարություն, որից հետո նոր իրականացնել ռազմավարությունով որդեգրված օրենսդրական փոփոխություններ, իսկ մինչ այդ, ոլորտի վրա լուրջ ազդեցություն ունեցող օրենսդրական նախաձեռնությունները պետք է հետաձգել մինչև ռազմավարության վերջնական ընդունումը: 
Այն ինչ, դեռ կառավարության կողմից ռազմավարությունը հաստատված չէ և հարց է ի՞նչն է այս դեպքում վերոգրյալ փոփոխությունների հրատապությունը:

Գործող օրենսդրությամբ, ընկերությունները, հանքավայրի շահագործման իրավունք կարող են ստանալ պետության բալանսում առկա հաստատված պաշարի հիման վրա, անկախ դրանց հաստատման ժամանակաշրջանից իսկ այս փոփոխությունների հաստատման արդյունքում, հանքավայրի շահագործման իրավունք ստանալու համար, ընկերությունները պետք է կատարեն վերագնահատում, որը իրենից ներկայացնում է հավելյալ ժամանակ և ֆինանսական մեծ ծախսեր: 
 
Ստորև ներկայացնենք նոր օրենսդրական փոփոխությունների հետևանքները: 

Մետաղական հանքավայրերի դեպքում ընդերքօգտագործման թույլտվություն կտրամադրվի, եթե ընտրված հանքավայրում վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել և հաստատվել են պաշարները, ոչ մետաղական հանքավայրերի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում։

Պարզ երևում է, որ վերոնշյալ օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունը կատարվել է այն մարդկանց խորհրդով, որոնք շահագրգռված են, որպեսզի շատ նախագծերի, օգտակար հանածոների պաշարների գնահատման և վերագնահատման պատվերներ ունենան՝ ելնելով իրենց շահադիտական նպատակներից (Ավելի մանրամասն կներկայացնենք հաջորդիվ՝ հարկ եղած դեպքում անուններով):

Ստացվում է, որ վերոնշյալ 5 և 10 տարիներից առաջ գնահատված և վերագնահատված հանքավայրերը պետք է նորից գնահատվեն, որը կտևի 3 տարի: Այնուհետև, 1 տարի կպահանջվի գնահատված կամ վերագնահատված հանքավայրի պաշարները նորից պաշարների պետական հանձնաժողովում հաստման համար, որից հետո, ևս 1 տարի կպահանջվի շահագործման թույլտվություն ստանալու համար, շահագործման նախագիծ կազմելու և ազդակիր համայնքում լսումներ նախաձեռնելու և անցկացնելու համար: Իսկ համաձայնություն կստանա թե՞ ոչ, դեռ հարց է: Լավագույն դեպքում, դրական արդյունքից հետո՝ թույլտվության պարագայում, ևս 2-3 տարի կպահանջվի  այլ կազմակերպչական աշխատանքներ կատարելու համար:

Ստացվում է,  մոտակա 7-8 տարում Հայաստանում նոր հանքավայր չի շահագործվի և որևէ ներդրող այս պայմաններում չի ցանկանա Հայաստանում ներդրում կատարել: 

Բացի այդ, ստացվում է, որ եթե չհաջողվի շահագործման թույլտվություն ստանալ վերը նշված ժամկետում, ապա նորից պետք է վերագնահատում կատարել և նորից դիմել շահագործման թույլտվություն ստանալու… և այսպես շարունակ: 

Փաստորեն, այս փոփոխություներն ոչ թե նպաստում են ոլորտի խնդիրների լուծմանը, այլ հակասում են 2020 թվականի  մարտին ՀՀ վարչապետի գրասենյակի և համաշխարհային բանկի կողմից պատրաստված Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ռազմավարության մշակման գործընթացին, ինչպես նաև կառավարության 2017 թվականի թիվ 36 նիստում հավանության արժանացած հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին:

Մի քանի ամիս առաջ էլ երեք պատգամավորներ՝ Մ. Գալստյանը, Վ. Կարապետյանը և Լ. Նազարյանը օրենսդրական նախաձեռնությամբ էին հանդես եկել, առաջարկելով,  մինչև  2021 թ-ի դեկտեմբերի 31-ը օրենքի ուժով դադարեցնել ընդերքօգտագործման ուսումնասիրության ու արդյունահանման  թույլտվության տրամադրելը, ինչը կառավարության հավանությանը չարժանացավ: 
Այս առաջարկությունն ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման կանխարգելումն ու կաթվածահար անելը։ 

Հարկ է նշել, որ ոլորտը ներդրումային տեսանկյունից առավել ռիսկային է, իսկ այս կարգի օրենսդրական փոփոխություններն ոլորտը դարձնում են էլ ավելի անվստահելի։
Hayacq.com

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր