Տեսանյութ.Հայաստանն արդյոք կանգնած է՞ այդքան ծայրահեղ խնդրի առջեւ. արդեն սկսել ենք ծախսել պահուստային ֆոնդի՞ց

«Արդյոք Հայաստանը կանգնած է այդպիսի ծայրահեղ խնդրի առջեւ, եւ մենք իսկապես ունենալու ենք ազգային անվտանգության խնդիր»,-հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան փոխնախարարն ասաց. «Ճիշտն ասած, ես ազգային անվտանգության խնդիր չեմ տեսնում: Մենք հետեւողականորեն աշխատում ենք եւ բոլոր գնահատումները տարբեր սցենարներով իրականացնում ենք, որպեսզի հասկանանք, թե ֆինանսական կայունությունը երկրում որքանով է ապահովված: Եթե որեւէ ռիսկ տեսնենք, մենք բնականաբար, քայլեր կանենք այս ուղղությամբ: Եթե նկատի ունեք ֆիսկալ անկայունության, բյուջետային միջոցների անբավարարության պայմաններում անվտանգության խնդիրը, ես նման խնդիր չեմ տեսնում»: