Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի          Վագոն տնակում բռնկված կրակը հրշեջները մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած մարմին       Փարաքարի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի uպանության դեպքի առթիվ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 2 անձի մասով    

24 հուն 2020 15:06

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինձ համար վերանում է լինել որպես ընդդիմադիր ուժ. մեկ ընդդիմադիր ուժ կա և դա «Բարգավաճ Հայաստանն» է

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզումպացրած անձի կցորդ - «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հիշեցնենք, որ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, թեեւ նշել էր, որ առանց ՍԴ եզրակացության Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելը հակասահմանադրական է։

«Նման զարգացումներից հետո Ազգային Ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն ինձ համար վերանում է լինել որպես ընդդիմադիր ուժ։ Իմ գնահատմամաբ այսօր ԱԺ-ում գործում է մեկ ընդդիմադիր ուժ և դա «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր