Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

24 հուն 2020 16:05

Վստրեչի Ապերի փաստաբաններ. Իրավական վակխանալիան հավերժ տևել չի կարող

Այսօր քննչական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որը մի քանի կայքեր կապել են Արամ Վարդանյանի հետ։


Դրան ի պատասխան հայտարարությամբ են հանդես եկել Ա. Վարդանյանի՝ առավել հայտնի որպես Վստրեչի Ապերի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, որում ասված է.


«Նշենք, որ, ըստ տարածված հաղորդագրության, նշված անձին ՀՀ քրեական օրենսգրքի 169.1-րդ եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։ Մենք, որպես Արամ Վարդանյանի պաշտպաններ, չենք կարող հայտնել, թե նշված հաղորդագրությունը ում է վերաբերվում, քանի որ Արամ Վարդանյանին նման մեղադրանք չի առաջադրվել, նման որոշում չի տրամադրվել։


Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներին, ապա հարկ է նշել, որ դրանք իրականացվում են բոլոր բարոյական և իրավական սահմանների անցմամբ։


Հիշենք, որ նույն «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմամբ (կարծում եմ հարկ չկա հիշեցնել, թե ովքեր են դրա տերերը) Արամ Վարդանյանի անունը կապվում էր քաղաքական գործընթացների հետ։


Չնայած այն հանգամանքին, որ այդ տեղեկությունները շինծու էին և այդ մասին հայտարարեց Արամ Վարդանյանը, այդուհանդերձ նրա նկատմամբ քրեական հետապնդման ընթացքում զարգացումները ուղիղ կապ ունեն քաղաքական գործընթացների հետ։


Հարկ է ուղղակի հետևել նրա տան վրա հարձակումների, խուզարկությունների, մեղադրանքների ժամանակագրությանը։ Ինչ վերաբերում է արհեստական հետապնդումների ընթացքում նրան առաջադրված, գուցե առաջադրվելիք մեղադրանքներին, ապա դրանք բոլորը հերքվել, հերքվում են ու հերքվելու են ապագայում։ Իրավական վակխանալիան հավերժ տևել չի կարող»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր