Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

24 հուն 2020 17:00

Հերթական անգամ հայտնվել ենք հարձակման թիրախում.ինչի՞ց են վախենում շատերը.«Լուսավոր Հայաստանը» հայտարարություն է տարածել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․


«Լուսավոր Հայաստան կուսակցությունն իր ստեղծման օրվանից խոսում է քաղաքական դաշտում արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվելու մասին՝ երկրորդ պլան մղելով անձերը։


Մենք միշտ եղել ենք ու կլինենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, օրենքի և իրավունքի գերակայության առաջամարտիկները։


Վերջին օրերին, այո՛, քաղաքական մեծամասնությունը կոպտորեն խախտել է ՀՀ սահմանդրությունը ու չի բացառվում, որ իշխանափոխությունից հետո, այս գործըթացներին կտրվեն իրավական գնահատականներ։ Լուսավոր Հայաստանը, արձանագրելով այս փաստը, ձեռնարկելու է բոլոր միջոցները հակասահմանադրական գործընթացները սահմանադրական դատարանում վիճարկելու համար՝ զերծ պահելով իրավական գործընթացները քաղաքական ազդեցություններից։


Ցավոք, շատ են քաղաքական ուժերը, որ փորձում են խարխլել իրավական պետության հիմքերը՝ ի նպաստ իրենց քաղաքական, կլանային կամ անձնական շահերի։ Լուսավոր Հայաստանը հերթական անգամ հայտնվել է այդպիսի ուժերի հարձակման թիրախում։


Ես վստահ եմ, սա էլ կհաղթահարենք, որովհետև մեր դավանած գաղափարները երկարաժամկետ են ու միտված Հայաստանի հարատևմանը, իսկ իրենց դավանած արժեքները՝ առօրեական ու անցողիկ։


Անկեղծ ասած՝ ուրախ եմ, որ հերթական անգամ հայտնվել ենք գրոհի այսպիսի կիզակետում․ դա ապացուցում է, որ մենք ճիշտ ենք վարվել ու մեր քայլերը ձեռնտու չեն ո՛չ ներկաներին և ո՛չ էլ նախկիններին, այլ միտված են իրավական պետություն ունենալու մեր նպատակին։




Կուսակցության ստեղծման օրվանից մենք ունենք մեր ուղին՝ հիմնված մեր նախանշած արժեքների վրա։ Դա կարող է ոմանց դուր գալ, ոմանց դուր չգալ, բայց քանի դեռ կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր սատարում են ժողովրդավար պետություն ու հզոր պետականություն կառուցելու մեր մոտեցումներին, մենք լինելու ենք քաղաքակնության մեջ ու թքած ենք ունենալու բոլոր տեսակի կազմակերպված գրոհների ու զրպարտությունների վրա։


Երբեք Հայաստանը չենք տարանջատել հնի ու նորի, մարդկանց չենք բաժանել հակադիր խմբերի, որովհետև դա չի բխել ու չի բխում Հայաստանի շահերից։ Միշտ հարգալից ենք եղել քաղաքական ընդդիմախոսների հետ՝ չանցնելով մարդկային փոխհարաբերությունների չգրված օրենքների սահմանները՝ փորձելով նոր որակ հաղորդել քաղաքական դաշտին։ Միշտ գործել ենք թափանցիկ՝ տրամաբանված հիմնավորումներով։


Վերահաստատում եմ, որ ճիշտ ժամանակին Լուսավոր Հայաստանը կլինի այն ուժը, որը կհամախմբի հայ մտքի հսկաներին՝ գեներացնելով այն լուսավոր էներգիան, որի շնորհիվ Հայաստանը կսկսի իր թռիչքաձև վերելքը։


Մի՞գուցե հենց սրանից են վախենում շատերը, բայց դա արդեն իրենց խնդիրն է։ Վաղվա լուսավոր Հայաստանի կառուցման գործում մենք նահանջի տեղ չունենք։


Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, մեր քաղաքացիներին ու համայն հայությանը։


Հարգանքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր