Նոր արշավներ էլ կլինեն․Հայ առաքելական եկեղեցին միակ ուղղությունը չէ, որի դեմ Փաշինյանը պատերազմ է հայտարարել. «Հրապարակ»          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 3-ի համար       Ինչի՞ համար է պետբյուջեից տրամադրվել 300 միլիոն դրամ. «Փաստ»    

25 հուն 2020 10:16

Նիկոլն ասել է` Նառային թող չթվա, թե ինքը թույն քաղաքական գործիչ է, մյուս քրեականներից ոչ մի բանով չի տարբերվում.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս քննչական է կանչվել նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի վարորդը` ցուցմունք տալու, որ ինքը չի աշխատում, բայց աշխատավարձ է ստանում: «Նկարներ» կան, որ խմբակցության «մեքենայի ղեկին» Դավիթ Խաժակյանն է:


Հիշենք․ քրեական հետախուզության բաժին է կանչվել նաեւ ԲՀԿ պատգամավոր, ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի վարորդը։ ԱԺ ՄԻՊ հանձնաժողովին տրված մեքենայի վարորդին ինչո՞ւ են կանչել՝ հարցրինք ԲՀԿ աղբյուրին։ «Աստված գիտի, այս պահին բոլորս լոկացիայի տակ ենք, ինչ վերաբերում է Նաիրա Զոհրաբյանին, մեր տեղեկություններով, Նիկոլն ասել է` Նառային թող չթվա, թե ինքը թույն քաղաքական գործիչ է, ես կապացուցեմ, որ ինքը թիմի մյուս քրեականներից` Գագոյից, մյուսներից, ոչ մի բանով չի տարբերվում ընտրակեղծիքների հարցում, ու հիմա համայնք առ համայնք պեղում են, թե Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ նա ում ինչ է խոստացել, ում ինչ է տվել։ Հարցաքննության են կանչել անգամ ռեժիսոր Վահագնին, որը քարոզարշավի ժամանակ Նաիրայի թիմում է եղել, ու հարցրել են` հնարավո՞ր է ընտրարշավի ժամանակ քեզ փող է տվել, ու դու պլակատ ես բռնել։ Ասել է` մի հատ դեմքիս լավ նայեք՝ ես նմա՞ն եմ պլակատ բռնողի»:




Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր