Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

25 հուն 2020 14:54

Տեսանյութ.Ասում են՝ հանրահավաք կանենք, բա որ մենք անենք...Հիմա էլ ամաչում են ասել, որ կորոնավիրուսով հիվանդացել են, ու հերթով հիվանդանում են

Այսօր ընդդիմությունը բողոքում է, որ իշխանություններն արգելում են հանրավաքները. մի նրբություն չեն արձանագրել, որ նույն տրամաբանությամբ մեր հանրահավաքներն էլ են արգելված: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Հենա, տեսանք ձեր արած հանրահավաքը, կես մլն դոլար ծախսում եք, 200 մարդ եք կարում հավաքեք: Կեսին էլ սպառնալով եւ այլն: Ու գալիս եք առանց դիմակների կանգնում ասում եք՝ չկա կորոնավիրուս:


Հիմա էլ ասելու են իշխանությունը կորոնավիրուսը գցել է ընդդիմության ջանը, որ հիվանդանան, չկարողանան իշխանափոխություն անեն: Հիմա էլ ամաչում են ասել, որ կորոնավիրուսով հիվանդացել են, ու հերթով հիվանդանում են այ էդ ակցիայի մասնակիցները:


Ասում են՝ հանրահավաք կանենք, բա որ մենք անենք հանրահավաք: Դուք եկել մեզ հանրահավաքով եք վախեցնո՞ւմ, այ քեզ բան: Դուք մեզ փողով վախեցրեք, վախեցրեք թալանելու ձեր կարողությամբ, վախեցրեք ձեր կրթական ցենզով: Իրոք վախենալու բան է: Էստեղ են ասել՝ ինքնաթիռը կանգնեցրեք, իջնող կա»,-ընդգծեց Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր