Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

29 հուն 2020 10:17

Նոբելյան մրցանակի դափնեկիրները կոչ են արել ամբողջ աշխարհի համար հասանելի դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

«Դիմում ենք կառավարություններին, հիմնադրամներին, բարեգործական և հասարակական կազմակերպություններին ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արտադրել և/կամ տարածել անվճար։ Կոչ ենք անում բոլոր սոցիալական, քաղաքական և բժշկական կազմակերպություններին հավաքական պատասխանատվություն ցուցաբերել առանց որևէ խտրականության խոցելի խմբում գտնվող անձանց պաշտպանության համար»,- ասվում է կենտրոնի կայքի հայտարարության մեջ։


Այս նախաձեռնությանը միացել են նաև նախկին նախագահներ, քաղաքական գործիչներ, աշխարհահռչակ արվեստագետներ և ռեժիսորներ, այդ թվում՝  Խաղաղության նոբելյան մրցանակակիր և ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը, Եվրահանձնաժողովի նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին, դերասաններ Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը, Շերոն Սթոունը և շատ ուրիշներ:




«Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր առաջնորդներին՝ այդ թվում և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենին, կրոնական, սոցիալական և հոգևոր առաջնորդներին, հետազոտական լաբորատորիաների և դեղագործական ընկերությունների ղեկավարներին, ինչպես նաև լրատվամիջոցներին համախմբել ջանքերը և այնպես անել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ունենալու դեպքում արդեն իսկ ձեռք բերված լինի համաշխարհային համաձայնություն, ըստ որի պատվաստանյութը պետք է «ընդհանուր բարօրությանը» ծառայի»,- նշվում է նամակում։


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր